11-րդ դասարան

Մայիսի 6-24

Քննարկումների շարք

Ապրիլի 22-մայիսի 3

Ապրիլի 15-19

Գրել կապակցված խոսք տրված բառերով՝ հնարավորության դեպքում օգտագործելով վերաբերականներ:

Հնագետ, փլատակ, հնագույն, կործանվել, հայտնվել, քարաբեկոր, վեմ, սաղավարտ, սկահակ, մանրակրկիտ:

Ապրիլի 8-12

Առաջադրանքներ

 5. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:

Ժայռից մասուր է կաթում

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:  

Հարցեր և առաջադրանքներ՝

  • Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
  • Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
  • Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
  • Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
6. Կարդա բանաստեղծությունը և գրավոր պատասխանիր տրված հարցերին:
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
 
Հարցեր և առաջադրանքներ՝
  • Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
  • Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
  • Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
  • Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Ապրիլի 1-5

Առաջադրանքներ

  1. Ծանոթացիր Համո Սահյանի բանաստեղծություններին: Հավանածդ բանաստեղծությունը բարձրաձայն կարդա:

2. Քո ընտրությամբ վերլուծիր Համո Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը:

3. Ընտրիր սահյանական քո տողը և գրիր շարադրություն:

4. Քո ընտրությամբ անգիր սովորիր Սահյանի բանաստեղծություններից մեկն ու մեկը, ձայնագրիր, տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստիր:

Մարտի 18-22

Առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։
  •  Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։
  • Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:
  • Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում

Մարտի 11-15

Առաջադրանքներ

4  Հայի ոգին

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:
  • Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։
  • Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:

Մարտի 4-7

Առաջադրանքներ

3. Մի՞թե դժվար է

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։
  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ: Դե, ասեք է, մեծ-մեծ խոսում եք էլի…

Փետրվարի 26-մարտի 1

Առաջադրանքներ

Կարդացե՛ք տեքստը: Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։
Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։
Հիմնավորիր բառերի և նախադասությունների քո ընտրությունը:

Փետրվարի-19-23

Առաջադրանքներ

  • Ձևն ու հոգին
    Կարդացե՛ք տեքստը: Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Փետրվարի 12-16

Առաջադրանքներ

4. Կարդացածդ բանաստեղծություններից դուրս գրիր պատկերավորման միջոցները:

5. Վերլուծիր քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը:

6․ Տերյանի քո ընտրանին ներկայացրու՝  ձայնագրելով քեզ դուր եկած բանաստեղծությունները։

Փետրվարի 5-9

Կարդա Տերյանի հետևյալ շարքերից որևէ մեկը

Առաջադրանքներ

3․ Քեզ դուր եկած շարքից առանձնացրու՝

  • ամենահուզիչ
  • ամենատխուր
  • ամենաանհույս
  • ամենաոգեշնչող
  • ամենաերազկոտ բանաստեղծությունները։

Հունվարի 29-փետրվարի 2

Առաջադրանքներ

1․ Ընտրիր տրված շարքերից որևէ մեկը, ուշադիր կարդա շարքի բանաստեղծությունները:

2. Բարձրաձայն կարդա քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը:

Հունվարի 8-26

Ուսումնական երկրորդ շրջան

Դեկտեմբերի 4-22

Հայոց լեզու-Քերականության էլեկտրոնային դասագրիք

Թեմայի ամփոփում: Գրել կապակցված խոսք տրված բառերով՝ ընդգծելով դերանունները: 

Գրականություն- «Ձմեռային ընթերցումներ»  մեդիափաթեթից  կարդա և փորձիր վերլուծել այն պատմվածքները, որոնք չես կարդացել: Կարող ես նաև նոր պատմվածք թարգմանել՝  համալրելով փաթեթը: Նախապես շնորհակալություն:

Ինքնակրթության նախագծեր

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

Հայոց լեզու-Քերականության էլեկտրոնային դասագրիք

Գրականություն—Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն. ամփոփում

Առաջադրանք

  • Համացացի օգնությամբ ծանոթացիր Մխիթար Սեբաստացու հայագիտական գործունեությանը։ Գրիր փոքրիկ ուսումնասիրություն, գրավոր և բանավոր ներկայացրու։

Ինքնակրթության նախագծեր

Նոյեմբերի 19-24

Հայոց լեզու-Քերականության էլեկտրոնային դասագրիք

2. Գրականություն—Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Ուսումնական նյութ 1

Ուսումնական նյութ 2

Ուսումնական նյութ 3

Առաջադրանք

Ինքնակրթության նախագծեր

Նոյեմբերի 13-17

Նոյեմբերի 17. Մայրենին կրթահամալիրում. բաց պարապմունք

  1. Հայոց լեզու-Քերականության էլեկտրոնային դասագրիք

2. Գրականություն—Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

  • Համացանցից օգնությամբ փորձիր պարզել՝ ով է Մխիթար Սեբաստացին:․Կարդացածդ բանավոր ներկայացրու, այնուհետև 7-10 նախադասությամբ վերապատմիր բլոգում:
  • Համացանցից օգնությամբ ներկայացրու Մխիթար Սեբաստացու լեզվաբանական և հայագիտական գործունեությունը: Կարդացածդ բանավոր ներկայացրու, այնուհետև 7-10 նախադասությամբ վերապատմիր բլոգում:

3. Ինքնակրթության նախագծեր

Նոյեմբերի 6-10

Թեմայի ամփոփում՝  գրել կապակցված խոսք տրված բառերով

ա. լեռնաշղթա, կապտել, ոստյուն, մութ, թավ, արծաթահնչյուն, ճանապարհ, ադամանդ, ձիավոր, աղմկել:

Շարադրանքը պետք է կազմված լինի 5-6 նախադասություններից և պարունակի 50-60 բառ: Ընդգծիր ածականները:

1․ Կարդա-ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։

2․ Նախագծի ընթացքում կարդա Վանո Սիրադեղյանի առնվազն երեք պատմվածք։

3․ 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։

4․ Սիրադեղյանի պատմվածքներից քեզ դուր եկած որևէ հատված արտահայտիչ կարդա և ձայնանյութ պատրաստիր։

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 3

  1. Համացանցի օգնությամբ ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։ Կարդա նաև՝  Հրանտ Մաթևոսյան «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»։

2․ Ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։ 

Հոկտեմբերի 23-27

Հոկտեմբերի 16-20

  1. Քերականության էլեկտրոնային դասագրիք-Գոյական անուն

2. Գրականություն-Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն-հոկտեմբերի 9-20-թեմայի ամփոփում

Առաջադրանքներ

Թեմայի ամփոփումՈւսումնական խաղ

3. Լրացուցիչ կամ տնային աշխատանք-Ինքնակրթության նախագծեր

Հոկտեմբերի 9-13

  1. Քերականության էլեկտրոնային դասագրիք-Գոյական անուն-Բաղադրյալ հատուկ անուններ

2. Գրականություն-Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն-հոկտեմբերի 9-20

Առաջադրանքներ

3. Տնային աշխատանք-Ինքնակրթության նախագծեր

Հոկտեմբերի 2-6

  1. Քերականության էլեկտրոնային դասագրիք-Գոյական անուն

2. Գրականություն-Կոմիտասյան օրեր նախագծի ամփոփում

    • Քո ընտրությամբ «Կոմիտասյան օրեր» նախագծից կատարիր առնվազն չորս առաջադրանք և տեղադրիր բլոգում:

3. Տնային աշխատանք-Ինքնակրթության նախագծեր

Սեպտեմբերի 25-30

Գոյական անուն, ,գործնական աշխատանք

Գրականություն-Կոմիտասյան օրեր 

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա մեկ-երկու նյութ, գրավոր և բանավոր ներկայացրու բլոգում։

2․ Երգ Երգոց՝ Կոմիտաս վարդապետի երգերով։

3․ Նայիր Կոմիտասի մասին պատմող տեսանյութը և գրավոր ներկայացրու լսածդ ու տեսածդ:

Սեպտեմբերի 18-24

Գոյական անուն
Գործնական աշխատանք

Գրականություն- Վիլյամ Սարոյան

Վիլյամ Սարոյան «Գրողի խոտովանություն»

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպես ես հասկանում սարոյանական հետևյալ միտքը. «Ազատ դառնալը մեր ժամանակի պարտադրանքն է. ազատ ամենայն կեղծ ու անօգուտ բաներից, որքան էլ դրանք խոր արմատներ գցած լինեն մարդու էության մեջ»:
  • Ինչ ես կարծում՝ ազատությունը բերում է սանձարձակություն, թե կարգապահություն: Ինչու ես այդպես կարծում, պնդումդ հիմնավորիր:

Սեպտեմբերի 11-17

  1. Ինքնակրթության նախագծեր
  2. Քերականության էլեկտրոնային դասագրիք-Հայոց լեզու և խոսքի մշակույթ, վարժ.1-3
  1. Գրականություն- Ջեյմս Ջոյս «Էվելին»
  2. Հրանտ Դինք

Առաջադրանքներ

  1. Կարդալ, բանավոր քննարկում

Սեպտեմբերի 1-10

11-րդ դասարան: Один комментарий

Оставьте комментарий