«Ներսես Շնորհալի» նախագիծ. լեզվագործունեության ամփոփում

Ուսումնական չորրորդ շրջան՝ նախագծի ղեկավարի հաշվետվություն

Ներսես Շնորհալի. Հոգևոր Հայաստան

Ս. Ներսես Շնորհալին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։ Այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ:

Ուսումնասիրություն

«Ներսես Շնորհալի. Հոգևոր Հայաստան» նախագծի մեկնարկը՝  հունիսյան ճամբարային լեզվագործունեություն

Նախ առանձին ջոկատներում սովորողները փորձեցին ուսումնասիրել՝  օտարալեզու համացանցում որքանով է ներկայացված մեր Ներսես Շնորհալին։ Պարզվեց՝  Շնորհալին հիմնականում ներկայացված է Վիքիպեդիայի օտարալեզու էջերում։

Շնորհալու մասին համեմատաբար շատ նյութեր գտնվեցին իտալերեն, ֆրանսերեն և պարսկերեն կայքերում, իսկ անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ ավելի քիչ են։ Շնորհալու մասին տեղեկություններ չհաջողվեց գտնել թուրքալեզու համացանցում, թեև նա ստեղծագործել է ներկայիս Թուրքիայի տարածքում՝ Կիլիկիայում։

Ճամբարի օրերին փորձեցինք հասկանալ նաև, թե նախագիծը որքանով կարող է հետաքրքրել Կրտսեր դպրոցների սովորողներին։ Աշոտ Տիգրանյանի առաջարկով և խորհրդով եղանք Արևմտյան դպրոցում, Արմինե Աբրահամյանի ջոկատում։ Սովորողները կարդացել և բավական աշխույժ ու ակտիվ ներկայացրին Ներսես Շնորհալու հանելուկները։

Դիտարկում-առաջարկ

Նախագծի ընթացքում զարմանքով նկատեցինք, որ հայալեզու համացանցում չկան, բացակայում են Ներսես Շնորհալու շարականների mp3 տարբերակները։ Եթե անգամ ժամանակին դրանք եղել են համացանցում՝ մասնավորապես  mskh-ի Ձայնադարանում, ապա այսօր, չկան՝  ջնջվել են։

Լավ կլիներ՝  Ներսես Շնորհալու հոգևոր երգերի փաթեթ ստեղծվեր։

Սիրով ներկայացնում ենք «Ներսես Շնորհալի. Հոգևոր Հայաստան» նախագծի նախապատրաստական փուլի արդյունքները։ 

Օտարալեզու Ներսես Շնորհալի

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին նախագծի մեկնարկին։

Ներսես Շնորհալու մասին՝  Դպիրում։

Ճամբարային լեզվագործունեություն

Թարգմանական լեզվագործունեություննախագծի իրականացումը՝  Հերմինե Գևորգյանի, Իրինա Ապոյանի, Ռուզան Սարգսյանի, Անի Խաչատրյանի, Կարինե Թևոսյանի և Մարիամ Սարդարյանի ջոկատներում

Արևմտյան դպրոցի սովորողներ-ջոկատավար՝ Արմինե Աբրահամյան

Նպատակը

  • Ներսես Շնորհալի․ օտարալեզու համացանցի ուսումնասիրություն
  • Ներսես Շնորհալի. օտարալեզու համացանցի հարստացում

Աշխատակարգ

  • թարգմանել Ներսես Շնորհալու մասին նյութեր
  • օտար լեզուներով պատրաստել ձայնանյութեր

Ուսումնասիրություն, հետազոտություննախագծի իրականացումը՝  Վարդան Կարապետյանի, Սամվել Թամազյանի ջոկատներում

  • Կիլիկյան Հայաստանի մշակույթը․ Ներսես Շնորհալի
  • Ներսես Շնորհալին՝  աստվածաբան

Ակնկալվող արդյունքներ՝  ուսումնասիրությունների, օտարալեզու թարգմանությունների, ձայնանյութերի ստեղծում

Շնորհալին կրտսեր դպրոցում

Երգում, ընթերցում ենք Շնորհալի. Արտասահման

Նախապատրաստական զրույցներ և արդյունքներ

Արմինե Աբրահամյան և ընկերներ, Արևմտյան դպրոց

Վարդան Կարապետյան և ընկերներ

Տեսանյութը՝  Մերի Խաչիկյանի

Տեսանյութը՝  Ռուզան Սարգսյանի

Ռուզան Սարգսյան և ընկերներ

Իրինա Ապոյան և ընկերներ

Մարիամ Սարդարյան և ընկերներ

Առավոտ լուսոն՝ ֆրանսերեն-ընթերցում են Անի Ապրոյանը, Լուսի Ղարիբյանը, Յուրի Հյուսյանը և Մարիաննա Մանուկյանը։

Առավոտ լուսոն՝  իտալերեն-ընթերցում են Անի Գրիգորյանը և Մարի Ավետիսյանը։

Реклама

«Ներսես Շնորհալի» նախագիծ. լեզվագործունեության ամփոփում: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s