Ներսես Շնորհալի (նախագիծ)

2021 թ.նոյեմբերի 23-ին, Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ժամանակ, Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։ Այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ:

Եվ, քանի որ կրթահամալիրում հաջողությամբ իրականացվում են հոգևոր-մշակութային տարատեսակ նախագծեր՝ միանգամայն հնարավոր և իրատեսական է համակրթահամալիրյան մի այսպիսի նախագծի իրականացումը:

Ներսես Շնորհալի (նախագիծ)

Մասնակիցները՝  սեբաստացի տարատարիք սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ

Նպատակ

  • ծանոթանալ Ներսես Շնորհալու հոգևոր ժառանգությանը, հաղորդակից դառնալ նրա ստեղծած մշակութային արժեքի ընկալմանը և այն կրելու, պահպանելու, տարածելու անհրաժեշտության գիտակցմանը
  • Շնորհալու քնարերգությունը՝  որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, անհրաժեշտության գիտակցմանը
  • Շնորհալու գործերի միջոցով գեղագիտական ճաշակի ձևավորմանը, քրիստոնեական արժեհամակարգով մարդու ձևավորմանը:

Ժամանակացույց

  • առաջին փուլ կամ մեկնարկ՝  հունիսյան ճամբարի օրերին
  • երկրորդ փուլ կամ բուն ընթացք՝  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝  Գրաբարի օրեր-Թարգմանչաց տոն (լավ կլինի՝ այն ամբողջությամբ նվիրված լինի Ներսես Շնորհալուն)
  • երրորդ փուլ կամ ամփոփումը՝  Թարգմանիչ Վարդապետների տոնին՝ «Ներսես Շնորհալի» ուսումնական ժամերգությամբ

Աշխատակարգ

Առաջին և երկրորդ փուլերում՝ թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, երրորդ փուլի ավարտին՝   ուսումնական ժամերգություն-համերգ։

Այս մեգանախագիծը, ցանկության դեպքում, կարող  է դառնալ համագործակցային՝  միաժամանակ դառնալով  մայրենիի, հայ գրականության, օտար լեզուների, հայ ժողովրդի պատմության, երգ-երաժշտության, տեխնոլոգիա դասընթացների բաղկացուցիչ։

Մայրենիի, հայ գրականության բաղկացուցիչ

Օտար լեզուներ 

  • Ներսես Շնորհալի. օտարալեզու համացանցի հարստացում

Երգ-եաժշտության դասընթացի բաղկացուցիչ

  • Հոգևոր երգեր, արևագալի ժամերգություններ

Հայ ժողովրդի ատմություն դասընթացի բաղկացուցիչ

  • Կիլիկյան Հայաստանի մշակույթը․ Ներսես Շնորհալի

Դիզայն-տեխնոլոգիա դասընթացի բաղկացուցիչ

  • Միջնադարյան զարդագրեր. Թորոս Ռոսլին

Ներկայացվող տարիքային և թեմատիկ տարանջատումը, բնականաբար, պայմանական է:

Նախագծի հիմնական ուղղություններ

  • Շնորհալի բանաստեղծը
  • Շնորհալի երաժիշտը
  • Շնորհալի աստվածաբանը

Թեմատիկ ուսումնական նյութեր

Ուսումնական նյութեր՝ mskh-ի արխիվից

Ակնկալվող ճամփորդություն

  • Ուխտագնացություն Կիլիկիա․ Հռոմկլա

Ակնկալվող արդյունք` 

  • «Ներսես Շնորհալի» փաթեթի ստեղծում,  հանրայնացում, տարածում
  • Ներսես Շնորհալի․ ուսումնական ժամերգություն-համերգ

Արժանին մատուցենք հայոց հոգևոր սյուններից մեկին՝  Ներսես Շնորհալուն։

Ներսես Շնորհալու մասին ավելին՝  հոդվածում:

Արդյունքներ

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Ներսես Շնորհալի (նախագիծ): Один комментарий

Оставьте комментарий