«Սիրադեղյանական օրեր» նախագիծ

Ժամանակացույց`  նոյեմբերի 1-18

Մասնակիցներ՝  9-րդ, 10-րդ, 11-րդ դաս․-ների սովորողներ

Նպատակը

Վանո Սիրադեղյանի ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրության խթանում, պատմվածքների ընթերցում

Աշխատակարգ

Ընթերցել Վանո Սիրադեղյանի պատմվածքները, փորձել հասկանալ և վերլուծել, բանավոր քննարկումներ անել:

Նախագծի իրականացման ընթացքը, լուսաբանումը, նյութերի հրապարակումը mskh.-ում, սովորողների  բլոգներում, «Լապտեր» պատանեկան հանդեսում, ենթակայքերում:

Նախագծում օգտագործվող ուսումնական նյութեր

Առաջադրանքներ

1․ Ծանոթացիր Վանո Սիրադեղյան գրողին։ Կարդա նաև՝  Հրանտ Մաթևոսյան «Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ»։

2․ Կարդա-ծանոթացիր Վանո Սիրադեղյանի պատմվածքներին։

3․ Նախագծի ընթացքում կարդա Վանո Սիրադեղյանի առնվազն չորս պատմվածք։

4․ 7-10 նախադասությամբ վերլուծիր կարդացածդ պատմվածքները (դժվարանալու դեպքում կարող ես վերապատմել կարդացածդ՝ պատմվածքից համապատասխան մեջբերումներ անելով)։

5․ Սիրադեղյանի պատմվածքներից քեզ դուր եկած որևէ հատված արտահայտիչ կարդա և ձայնանյութ պատրաստիր։

6․ Կարդա Վանո Սիրադեղյանի  «Սիրելու տարիք» պատմվածքը։

ա․ դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։

բ․ բնութագրե՛ք տղային։

գ․ ո՞րն է պատմվածքի մեջ արտահայտված գաղափարը։

դ․ քո կարծիքով՝ ինչու է պատմվածքը կոչվում «Սիրելու տարիք»։

7. Վանո Սիրադեղյանի «Պարտուսի գերին» պատմվածքը։ Կատարիր տրված առաջադրանքները։

ա․ դո՛ւրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի միջոցով բացատրե՛ք։

բ, բնութագրե՛ք Հենդոյին։

գ․ քո կարծիքով՝ ո՞րն է պատմվածքի գաղափարը (5-7 նախադաությամբ ձևակերպիր ասելիքդ)։

Ակնկալվող արդյունքներ

  • պատում-վերլուծություններ
  • ձայնանյութերի պատրաստում

Արդյունքներ

11-րդ դաս.

Սոնա Մանջիկյան

Սյուզի Մարտիրոսյան

Հայկ Պետրոսյան

Մարի Ավետիսյան

Անի Սաֆարյան

Աննա Հարությունյան

Էրիկ Գևորգյան

Վիգեն Հովակիմյան

Վահան Մանուչարյան

Նունե Հովհաննիսյան

Ալբերտ Զախրաբեկյան

Սաթենիկ Հովհաննիսյան

10-րդ դաս.

Մանե Մկրտչյան

Տիգրան Գրիգորյան

Միքաելա Մարաշլյան 

Անի Սմբաթյան

Անժելինա Սիմոնյան

Էլիզա Ղարիբյան

Եվա Սահրադյան

Աբել Բաբայան

Եվա Աղգաշյան

9-րդ դաս.

Գայանե Բալաբանյան

Տաթև Գրիգորյան

Լևոն Ավետիսյան

Անգելինա Ղազարյան

Միքայել Ասատրյան

Ալեքս Բալասյան

Մանե Հովհաննիսյան

Մաքս Սինհա

Ալիս Հակոբյան

Էլեոնոր Պողոսյան

«Սիրադեղյանական օրեր» նախագիծ: Один комментарий

Оставьте комментарий