Հետազոտական աշխատանք, հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ

(նախագիծ)

Նախ և առաջ՝ շնորհակալություն տիար Տիգրանյանին՝ նման մշակման համար։ (Այսուհետ առաջարկ-դիտարկումները՝ թավ շեղագրով):

Ընդհանուր դիտարկում-առաջարկ

Հետազոտական աշխատանքի առարկայական կոնկրետացում կա, կարելի է շրջանակը դույզն-ինչ ընդարձակել-լայնացնել՝ կիրառելի դարձնելով այլ բնագավառների համար ևա։

 Հետազոտական աշխատանքը գիտական որևէ թեմայի կամ քաղաքական, տնտեսական, սոցիալական կամ մշակութային հիմնախնդրի հետազոտումն է տեսական և/կամ գործնական լուծման ակնկալիքով:

Ձևակերպման հետ այնքան էլ համաձայն չեմ, ինչևէ, երկրորդ «կամ» բառից հետո առաջարկում եմ ավելացնել «գրական-գեղարվեստական» բառակապակցությունը։

  1.  Պարտադիր քանակն ուսումնական տարվա ընթացքում. մեկ աշխատանք սովորողի ընտրած բնագավառից;
  2.  Աշխատանքի ծավալը. նվազագույնը 7 էջ (մինչև դեկտեմբերի երկրորդ կեսը) կամ16 էջ (մինչև մայիսի երկրորդ կեսը);
  3. Տառատեսակ. Arial Unicode 14;
  4.  Մասնագիտական օժանդակություն. խորհրդատու ուսուցիչ կամ գիտական ղեկավար (արտակրթահամալիրային), կամ երկուսը միասին սովորողի ընտրությամբ;
  5.  Օգտագործված աղբյուրներ. քանակը` նվազագույնը 9-ը, որից նվազագույնը 3-ը օտարալեզու: Եթե հայալեզու աղբյուրներ չկան` նվազագույնը 2 օտար լեզվով աղբյուրների օգտագործում:

  Աղբյուրների տեսակները` էլեկտրոնային և տպագիր աղբյուրներ, որոնցից ոչ մեկը չի կարող գերազանցել օգտագործված աղբյուրների քանակի 2/3-ը: Հանրագիտարանային աղբյուրները վերը նշված քանակի մեջ չեն հաշվառվում: Խրախուսվում է բանավոր աղբյուրների օգտագործումը, եթե ընտրված թեման կամ հիմնախնդիրը տալիս են այդ հնարավորությունը: Բանավոր աղբյուրների քանակը չի սահմանվում և դրանց օգտագործման դեպքում այլ աղբյուրների նվազագույն քանակը չի փոփոխվում;

Բանավոր աղբյուրների օգտագործման հետ կապված՝ հարցեր են առաջանում։ Բանավոր աղբյուրներն ի՞նչ ձևաչափով են դիտարկվում՝ ձայնագրությա՞ն, տեսագրությա՞ն, ինչպե՞ս է հղում արվում բանավոր աղբյուրին։

  •  Աշխատանքի կառուցվածքը. ներածություն (աշխատանքի ծավալի 10-15%-ը), հիմնական մաս (աշխատանքի ծավալի 70-80%-ը, կարող է բաժանվել ցանկացած քանակությամբ հատվածների), ամփոփում (աշխատանքի ծավալի 10-15%-ը):

Ներածությունում հիմնավորվում է ընտրված թեմայի կամ հիմնախնդրի կարևորությունը մարդկության կամ որևէ տարածաշրջանի, կամ որևէ էթնոսի, կամ հասարակության որևէ շերտի, կամ կոնկրետ բնակավայրի համար։ Հիմնական մասում տրվում է ընտրված թեմային վերաբերող վարկածների կամ ընտրված հիմնախնդրի լուծման տարբերակների հեղինակային շարադրանքը։Ձևակերումը, իմաստային-բովանդակային իմասռով, կարիք ունի ընդարձակման։

Ամփոփման մեջ հիմնավորվում է այն վարկածը, որին հակված է հետազոտական աշխատանքի հեղինակը կամ հեղինակի ձևակերպած վարկածը: Հիմնախնդրի հետազոտման դեպքում հիմնավորվում է հետազոտական աշխատանքի հեղինակի կողմից իրատեսական և արդյունավետ համարվող լուծման տարբերակը կամ հեղինակի կողմից սահմանված տեսանելի ժամանակահատվածի խնդրի լուծման անհնարինությունը;

  •  Ամփոփման ձևաչափ. մասնագիտական գրախոսություն (արտակրթահամալիրային մասնագետի) կամ հրապարակային պաշտպանություն, կամ երկուսն էլ (սովորողի ընտրությամբ) կետ 2-ում նշված ժամկետներում;
  •  Գնահատում. 1. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված առավելագույն կրեդիտները տրվում են 1-2 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից բացառիկ գնահատված պաշտպանության դեպքում; 2. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 85-90%-ը տրվում է 3-4 ոչ էական թերություններ արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից գերազանց գնահատված պաշտպանության դեպքում: Այդպիսի հետազոտական աշխատանքներըն ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ հրապարակվող էլեկտրոնային ժողովածուի մաս են կազմում: Այս երկու դեպքերում խորհրդատու ուսուցիչը ստանում է լրավճար: 3. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 70-80-%-ը տրվում է 1 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից լավ գնահատված պաշտպանության դեպքում; 4. Հետազոտվող թեման կամ հիմնախնդիրը ներառող հանրակրթական առարկայի ծրագրով նախատեսված կրեդիտների 50-60-%-ը տրվում է 2 էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջին գնահատված պաշտպանության դեպքում:

Երկուսից ավելի էական թերություն արձանագրած գրախոսության կամ համապատասխան մասնախմբի կողմից միջինի ցածր գնահատված պաշտպանության դեպքում սովորողը կրեդիտ չի ստանում: Եթե ձախողումը տեղի է ունեցել դեկտեմբերին սովորողն իրավունք ունի վերցնել նոր թեմա կամ հիմնախնդիր:

Հետազոտական աշխատանքի ուղեցույցհավելված

1․ Հետազոտական աշխատանքի հստակ կառուցվածք․ ներածական, հիմնական ասելիք, վերջաբան

2․ Ներկայացվող աշխատանքի բովանդակային շեշտադրումներ

3․ Ներկայացվելիք նյութի հիմնավորում

4․  Բովանդակային որոշակի նորույթի կիրառում

5․ Քննարկում-համադրություն, եզրակցություն-հետևություն և առաջարկություններ

6․ Հղումների առկայություն

7․ Օգտագործված գրականության ցանկ

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Մշակումը՝ Աշոտ Տիգրանյանի

Աղբյուր

Оставьте комментарий