«Ուսումնական ամառ» նախագծերի արատեսյան մեկնարկ

Արատեսյան այս ճամփորդության օրերին տրվեց «Ուսումնական ամառ» մեգանախագծի մեկնարկը։

Արատեսում նախատեսվում էր իրականացնել երեք հիմնական նախագծեր՝

Խնդրեմ՝ արդյունքներին կարող եք ծանոթանալ իմ գործընկերների բլոգներում։

Առաջ անցնելով ասեմ, որ երեքն էլ հաջողությամբ իրականացվեցին։

Պտույտ Արատեսի շուրջ

Շնորհակալություն տիար Բլեյանին՝  արատեսյան ծաղկաշատ քայլքի համար։

«Թռչկոտող» նախագծեր

Նախապես սովորողներին ներկայացվեց նախագիծը և հունիսյան ճամբարային օրերին իրականացված նախապատրաստական փուլը։

Այնուհետև միասին կարդացինք, ընտրեցինք համապատսախան հատվածները։ Ուշադրություն դարձվեց հատկապես գրաբար հատվածների արտասանության վրա։ Այդ հատվածներն ընտրած սովորողների հետ աշխատանքը շարունակվեց նաև օրվա ընթացքում։

Հուլիսի 2-ին՝ ժամը 12․00-ին նախագծային խումբն Արատեսի վանքում էր։ Ընթերցվեցին հատվածներ Ներսես Շնորհալու  «Առավոտ լուսո»,  «Նոր ծաղիկ» և «Հավատով խոստովանիմ» շարականներից։

Արդյունքում՝ սովորողների ևս մեկ խումբ ավելին իմացավ Ներսես Շնորհալու մասին, կարդաց և լսեց։ Ի վերջո, նախագծի վերջնական նպատակը Ներսես Շնորհալի տարածել-հանրայնացնելն է։ Նման նախագծերը, բովանդակային առանձնահատկությունից ելնելով, մի խմբից մյուսն են «թռչկոտում»՝  տարածում գտնելով և հանրայնացվելով։ Եվ դա, ինչ խոսք, լավ է։

Պատկերավոր լեզվով ասած՝ այս նախագիծն Ավագ դպրոցում առնվազն 5-6 ջոկատ մտել-դուրս է եկել, գումարած՝ Արևմտյան դպրոցի մի ջոկատ և արատեսյան մեկ նախագծային խումբ։ Կարծում ենք՝ միանգամայն նպաստավոր միջավայր է ստեղծվել սեպտեմբեր-հոկտեմբերին նախագծի հիմնական փուլի մեկնարկի համար։

Ճամփորդության համար սահմանված կարգեր

  • Արատեսի շրջակա միջավայրի խնամքին ուղղված աշխատանք

Ավագ դպրոցի նախագծային խմբի գիշերակացը Հյուսիսային տնակում էր։ Տնակի նկուղային հարկում անմխիթար վիճակ էր․ փայտը ցաքուցրիվ թափթփված էր։ Տղաների ջանքերով փայտն ամբողջությամբ դասավորվել է, բայց անելիքներ կան․ խարույկի համար որպես վառելիք նախատեսված թղթի, փայտի մնացորդները և հավաքված ճյուղերը չհասցրինք դասդասել։

  • Արատեսում կազմակերպում է աղբի տեսակավորում

Երևան գալուց առաջ իրականացվել է աղբի տեսակավորում, պլաստիկը տոպրակով բերվել է Երևան՝ Մեդիակենտրոն։

  • տնակների և քնապարկերի ընդունում-հանձնում

Տարոն Հակոբյանի հետ իրականացվել է կեցությանը հատկացված տնակների, ինչպես նաև՝ քնապարկերի ընդունում-հանձնում։

Միջավայրի խնամք․ անելիքներ

  • վրանային ավանի ստեղծում
  • խոտհունձք
  • մարգերի քաղհան
  • խարույկի համար նախատեսված թափոնների դասավորում

Տիար Բլեյանի խոսքով՝ եթե յուրաքանրյուր նախագծային խումբ թեկուզ փոքր, բայց կարևոր ու կոնկրետ մի գործ թողնի, ապա մենք կունենանք ավելի ու ավելի բարեկարգ, ստեղծական, էլի ավելի զարմանալի ու կանչող Արատես․․․

Առայժմ՝ այսքանը։

Լուսանկարները՝  Անի Հովհաննիսյանի, Արմինե Մովսիսյանի, անձնական արխիվից

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Սոֆյա Այվազյանի պատումը

Գագիկ Չարչյանի ֆոտոօրագիրը


Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s