Մայրենիի ֆլեշմոբ

Փետրվարի 9

1. Գրաբար նախադասությունը դարձրու աշխարհաբար:

Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։  (Մատթեոս Դ, 4)

Պատասխան

Մարդն ապրում է ոչ միայն հացով, այլ ամենայն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:

2. Մխիթար Սեբաստացին իր կազմած բառարանը կոչել է Հայկազյան:  Փորձիր պարզել, թե բացի այդ անվանումից՝  Սեբաստացին էլ ինչպես է անվանել իր բառարանը: 

Պատասխան

Մեկնություն Սուրբ Գրքի։

3. Գրիր միայն արևմտահայերենին հատուկ բառերը կամ բառաձևերը: Փորձիր պարզել արևմտահայ որ բանաստեղծի որ ստեղծագործությունից են բերված տողերը:

Դաշտի ճամբու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին Ժամանման
ըսպասող հիւղն ըլլայի։

Պատասխան

  • ճամբու
  • մը
  • ըլլայի
  • լերան
  • ուղեւորին

4. Բացատրիր տրված դարձվածքների իմաստները:

Ձեռ ու ոտից ընկնել, կատու դառնալ, կարճ խելք, հաց ու պանիր ուտել, մեկ մարդու նման — Միահամուռ:

Պատասխան

  • ձեռ ու ոտից ընկնել-ուժասպառվել, ուժից ընկնել,
  • կատու դառնալ — հնազանդվել, խեղճանալ:
  • կարճ խելք — հեռուն չտեսնող, անհեռատես
  • հաց ու պանիր ուտել — կենսափորձ ձեռք բերել
  • մեկ մարդու նման — միահամուռ:

5.  Ընդգծիր ճիշտ ձևերը:

  • հարգանքներով-հարգանքով
  • բազմիցս-բազմիցս անգամ
  • սովորացնել-սովորեցնել
  • ներեղություն-ներողություն
  • ի շնորհիվ-շնորհիվ
  • պայթեցնել-պայթացնել
  • կրկին-կրկին անգամ
  • հիսուն-հիցուն

6. Տրված բառերից ո՞րը գինու աման չէ՝  քոցի, տիկ, կարաս, կափույր, թակույկ, կահույր, իսկ  ո՞րը գինի լցնողը  չէ՝  մատռվակ, գինեմատույց, մատակարար, գինեբաշխ, տակառապետ, թասատու, սաղի: 

Պատասխան

Կափույր, մատակարար

Մայրենիի ֆլեշմոբ: Один комментарий

Оставьте комментарий