Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիր

Առնվազն տարօրինակ և զարմանալի կլիներ, եթե կամավոր ատեստավորման այլ՝ շատ ավելի քաղաքակիրթ տարբերակ առաջարկվեր։ Ցավոք, ամեն ինչ շատ էլ տրամաբանական է և միանգամայն սպասելի։ Ի՞նչ էինք ուզում՝  ուսուցիչն իրականացրած մանկավարժական գործունեության մասին հետազոտական աշխատանք կամ հոդված հո չէր գրելու, թե՞  պիտի առաջարկեին սովորողների տարատեսակ նախագծեր ներկայացնել․․․․

Բնականաբար, պիտի առաջարկեին անել մի բան, որը լավ, թե վատ, կամա, թե ակամա ուսուցիչն այսօր անում է։ Իսկ ինչո՞վ  է զբաղված հայաստանյան ուսուցիչը. անշուշտ, թեստ է անում։

Այնպես որ, կամավոր ատեստավորումը մեր ունեցած տխուր հանրակրթության նույնքան տխուր տրամաբանության շարունակությունն է՝  վերարտադրությունը։

Այլ հարց է, որ կամավոր ատեստավորման այս ձևը, գոնե ինձ համար, վիրավորական է և անարժանապատիվ։ Խոսելու եմ խնդրի բարոյական կողմի մասին։  Ես գիտակցված կերպով չեմ ընտրել, չէ՞, բիզնես ոլորտում աշխատանք՝  համարելով, որ դա իմ էությանը չի համապատասխանում։ Իմ աշխատանքի բնույթը՝  մանկավարժությունը, շահույթ չհետապնդող աշխատանք է, այդպես չէ՞։ Վերևներում նստած հարգելիներ, այդ դեպքում, ինչու՞ եք ինձ՝ մանկավարժիս, մրցակցային դաշտի մեջ խցկում։ Մանկավարժությունը մրցավազք չէ․․․

Պետք է խրախուսել ոչ թե ուսուցիչների առաջադիմությունը միմյանց հետ համեմատելը, այլ ընդհակառակը, անհատապես խրախուսել ուսուցիչներին, որպեսզի նրանք կենտրոնանան իրենց ուսումնական աճի վրա..

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Կամավոր ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիր: 2 комментария

Оставьте комментарий