«Բարեկամություն» գարնանային ճամբար

Մարտի 26-ին՝ Ժամը` 9.40-11.00

Վայրը` «Տիգրան Հայրապետյան» գրադարան

mskh և Դպիր-Նունե Մովսիսյան

Մեդիագրադարան-Լուսինե Ալեքսանյան

Ֆեյսբուքյան էջը-Լուսինե Բուշ

Ենթակայքեր-Նառա Նիկողոսյան

Մարտի 27-ին՝ Ժամը` 9.40-11.00

ՀՀ օրենքը հանրակրթության մասին

Գլուխ 1.  Ընդհանուր դրույթներ. հոդված 3

6) ա. այլընտրանքային կրթական ծրագիր` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների,
ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող
կրթական ծրագիր, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված
արդյունքները,
բ. հեղինակային կրթական ծրագիր` այլընտրանքային կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային
չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և
ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների)
կողմից,
գ. փորձարարական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված
այլընտրանքային կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման
բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ
կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը

Հեղինակային կրթական ծրագիր 

Ստեղծողի մոբիլ դպրոց։
Ստեղծագործ անհատի կրթական պատվեր, անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ։ Հեղինակային կրթական ծրագիրը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, անհատական թվային միջոցներով

1. Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակման, իրականացման, տարածման՝ մանկավարժական աշխատողների  և սովորողների կարողությունների զարգացման բաց համակարգ

  • Հեղինակային կրթական ծրագրերի լրամշակում, ուսումնական նախագծերի մշակում։
  • Գնահատման նոր գործիքներ և ցուցանիշներ. գնահատման համակարգում ինքնագնահատման ամբողջական մոդելի ներդրում։
  • Գործուն հայրենագիտություն, քաղաքացիական կրթություն։
  • Հայրենագիտական-բնապահպանական ճամփորդությունների կազմակերպման ուղեցույցների, երթուղիների մշակում։
  • Կրթահամալիրի մեդիագրադարանի զարգացում։
  • 1-12-րդ դասարանի սովորողի հեռավար ուսուցման ծրագրերի մշակում։
  • Ուսումնական կյանքի ծիսականացումը՝ ընդհանուր պարապմունքը, հանրակրթական ստուգատեսը, ուսումնական ճամբարը, ուսումնական ծեսերի նախագծերը, ուսումնական բաց նախագծերը՝ կրթական տեխնոլոգիաներ։

Մանկավարժական նորարարության, հեղինակային կրթական ծրագրի տարածման բաց համակարգի ստեղծում-գործարկում

  • Մանկավարժական աշխատողների շուրջտարյա բաց դպրոցի ծրագրերի ստեղծում-կազմակերպում
  • «Իմացումի հրճվանք», մայրենիի, օտար լեզուների, հասարակագիտական լաբորատորիաների գործունեություն։
  • Կրթահամալիրում մենթոր (վերապատրաստող, խորհրդատու) ուսուցիչների լաբորատորիայի գործունեություն։
  • Մանկավարժական նորարարության տարածման «Բարեկամություն» ճամբարի, կրթահամալիր դիմող մասնագետների ամենամսյա վերապատրաստումների, հանրապետության, Արցախի, Վրաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների, ղեկավար աշխատողների վերապատրաստումների ծրագրերի մշակում-կազմակերպում։
  • Հեղինակային կրթական ծրագրի գործընկեր դպրոց-պարտեզների ցանցի ստեղծում։

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբար

«Բարեկամություն» ճամբարը մանկավարժական նորարարության, ստեղծագործական համագործակցության բաց հարթակ է: 2018թ. մարտի 26-28-ը ճամբարը կազմակերպվում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, ՀՀ ԿԳՆ աջակցությամբ: Ճամբարի մասնակիցները հանրակրթական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողներ են Հայաստանից, Արցախից, Վրաստանից։

Ճամբարի բովանդակությունը

  • Մանկավարժական նորարար փորձ, հեղինակային կրթական ծրագրեր
  • Կրթական նոր գաղափարներ․ համագործակցային նախագծեր
    Դպրոց-պարտեզ ուսումնական հաստատություն
    Կրթական պարտեզ խոշորացված համայնքում, քաղաքի արվարձանում
    Ուսուցում տարատարիք խմբում, փոքրաքանակ դպրոցում
  • Մասնագիտական զարգացման պարապմունքներ
    Բլոգային ուսուցում, ՏՀՏ հմտություններ
    Նախագծային, ծիսական ուսուցում
    Անհատական համակարգիչը՝ որպես ուսումնական գործիք
    Մշակութային պարապմունքներ
    Մարզական պարապմունքներ

Օգտագործված ռեսուրսներ

ՀՀ օրենքը հանրակրթության մասին

Հեղինակային կրթական ծրագիր 2018

2017-2018 ուսումնական օրացույց

«Բարեկամություն» ճամբարի մեդիադարակ

«Դպիր» մանկավարժական հանդես

Մեթոդական մշակումներ

Լուսինե Բուշ, Նունե Մովսիսյան

 

 

Оставьте комментарий