Մայիսյան 17-րդ հավաք. գործունեության ամփոփում

Իմ մասնակցությունը հեղինակային կրթական ծրագրի հեղինակների մայիսյան հավաքին:

Մայիսյան հավաքն ու ես, փաստորեն, հանդիպում ենք արդեն 17-րդ անգամ: Հիմա մենք հանդիպում ենք հին ծանոթների պես՝ ժպտում ենք միմյանց ու հեռանում՝ մյուս տարի կրկին հանդիպելու ցանկությամբ…

Այսքանը որպես նախաբան: Հիմա անցնենք այս տարվա կատարված գործին:

Ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր

Կլոր սեղանների, քննարկումների մասին

Սովորողների մի խմբի հետ մասնակցել ենք «Մայրենին կրթահամալիրում» Կլոր սեղանին։ Խնդրեմ՝ 

Բաց պարապմունքները եղել են երկուսը՝ 

Մասնակցել ենք նաև՝ 

«Դպիր» մանկավարժական հանդես

Շնորհակալ եմ իմ գործընկերներ Աշոտ Տիգրանյանին և Սվետա Ճաղարյանին։ Նրանց հետ ունեցած խոսակցություններից հետո ծնվեց «Հոգևոր Հայաստան. Ներսես Շնորհալի» հոդված գրելու և նախագիծ կազմելու միտքը:

Խոստովանեմ՝  Ներսես Շնորհալիով հիացած եմ եղել միշտ, այնքան, որ մինչև անգամ հասել եմ Կիլիկիայի Հռոմկլայի ամրոց, որպեսզի դույզն-ինչ հասկանամ, զգամ-հաղորդակից լինեմ Շնորհալուն, նրա ստեղծածին։ Միշտ ուզեցել-երազել եմ տեսնել տեղանքը, որտեղ ծնվել է չքնաղագույն այդ հոգևոր երգը՝  Առավոտ լուսո-ն։ Հիմա սա նայելիս՝  մտքում ասում եմ․ «Երանի իմ աչքերին, որ տեսել է այդ հրաշքը՝  Հռոմկլան»։ Շնորհակալ եմ նաև Ելենա Սարգսյանին՝ ճամփորդության համար։

Արդյունքների մասին՝  հաջորդիվ:

Սովորողների, դասավանդողների առաջարկած նախագծերի, նախաձեռնությունների մասին

Մասնակցել եմ Գրական ակումբի «Սահյանի հետ Որոտանի եզերքին» գրական ընթերցումներին: Հատկապես տպավորիչ էր Լոր գյուղի դպրոցականների և իմ գործընկերների սահյանական ընթերցումները գրողի տուն-թանգարանի բակում: 

Հաջողությունների, ձեռքբերումների մասին

Կարևոր ձեռքբերում եմ համարում սովորողներին ընդառաջ գնալը և գրականության դասաժամերին նրանց առաջարկած գրական ստեղծագործությունները միասին կարդալ-քննարկելը։

Արդյունքում՝ ունեցանք այսպիսի հավես քննարկումների շարք։

Համերգներ, արշավներ, ճամփորդություններ

Սիրով մասնակցել եմ Վայոց Ձորի հայրենագիտական-կրթամշակութային արշավին և նույնքան սիրով՝ ներկա գտնվել Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբի հոբելյանական համերգին։

Այլ՝  դպրոցի ծրագրով կարևորվող աշխատանք

Աշխատում եմ պարտադիր վերապատրաստման դասընթացի մոդուլի վրա. բովանդակություն, կատարվող աշխատանքի նկարագրություն, ընթերցվող նյութեր, մշակումներ և այլն: Միով բանիվ՝  երեկոներս անցկացնում եմ Դպիր մանկավարժական հանդեսի հետ: Պիտի խոստովանեմ, որ չեմ դադարում զարմանալ և հիանալ մեր Դպիրով…

Լրացուցիչ կրթություն

Շնորհակալ եմ  հետաքրքիր, սիրուն Մայիսյան հավաքի և ևս մեկ տարի միասին լինելու համար:

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Оставьте комментарий