Կարդում ենք արտասահմանյան գրականություն

2023-2024 ուստարի

Նկարագրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նման նախագծեր մշտապես իրականացվում են: Դրանք տեսանելի են Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում: «Կարդում ենք արտասահմանյան գրականություն» նախագծի հիմնական նպատակը  համաշխարհային գրականությանը ծանոթանալն է, ստեղծագործությունների ընթերցելն է ու վերընթերցելը, ինչպես նաև՝ գրական ստեղծագործությունների բաց քննարկումներ կազմակերպելը:

Մասնակիցները՝ 

Նախագիծը նախատեսվում է Ավագ դպրոց-վարժարանի, քոլեջի սովորողների համար: Դասավանդողերը նախագծի իրականացման գործընթացում առավելապես հանդես են գալիս որպես խորհրդատու-համակարգող:

Նպատակը՝ 

  • համաշխարհային  գրականության ընթերցում
  • միջմշակութային հաղորդակցություն

Խնդիրները՝

  • արտասահմանյան գրականության նկատմամբ հետաքրքրության խթանում
  • արտասահմանյան գրականության տարածում

Թեմաները՝

  • հայ գրականությունը՝  համաշխարհային գրականության մի մաս
  • մարդկային հույզերի, զգացմունքների աշխարհը արտասահմանյան գրականության մեջ
  • գեղարվեստական հայացքների բացահայտումը արտասահմանյան գրականության էջերում
  • գեղագիտական ճաշակի դրսևորումները արտասահմանյան գրականության մեջ
  • արտասահմանյան գրականության հայտնի էջերի թարգմանությունները և թարգմանիչները

Նախագծի իրականացման քայլերը՝

  • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, աշխատանքի բաժանում
  • ստեղծագործությունների ընտրություն-հիմնավորում
  • սովորողներն ընթերցում են ստեղծագործությունները
  • վերլուծությունների, մեդիաընթերցումների կատարում
  • արդյունքների տեղադրում բլոգներում
  • քննարկումների պատրաստություն. հարցերի կազմմում
  • ստեղծված փաթեթների, նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում,
  • նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում:

 Ժամանակացույցը՝

Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցը բավականաչափ խիտ է, առաջարկում ենք  «Կարդում ենք արտասահմանյան գրականություն» նախագիծն իրագործել մայիս ամսվա ընթացքում։ Նախագծի իրականացումն ավելի երկար ժամանակահատված ընդգրկելու նպատակով՝ այն կարելի է սկսել ապրիլ ամսվա վերջին շաբաթից: Ի դեպ, նախագիծը հարմար է նաև հունվարյան և հունիսյան ճամբարի ընթացքում իրականացնել:

Աշխատակարգը՝

Արդեն մի քանի տարի է, ինչ մայիս ամսին իրականացնում ենք այս նախագիծը, որի ընթացքում սովորողները կարդում, քննարկում են համաշխարհային գրականության իրենց հավանած-ընտրած ստեղծագործությունները: Որպես մայրենիի ուսուցիչ՝ կարևորում եմ, որ սովորողները նախագծի իրականացման ընթացքում կարողանան ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ և կարողություններ։ Այդ պատճառով նախապես տրվում են նաև հետևյալ հանձնարարականները։

Հանձնարարականներ

Սովորողի վերլուծությանը ներկայացվող պահանջներ 

  • ինչի՞ մասին է ստեղծագործությունը
  • ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը՝  ասելիքը
  • ներկայացված հերոսը իբրև ընդհանրացում
  • անդրադարձ պատկերին և պատկերավորման միջոցներին
  • ձեր վերաբերմունքը, մտածումները, տրամադրությունը

Գրավոր և բանավոր խոսքին ուղղված հանձնարարականներ

  • ընտրեք ասելիքի անկեղծ, պարզ և թեթև ձև
  • զգուշացեք մանրամասն նկարագրությունից, ավելորդ բառերից, խոսքի խճողումներից
  • զերծ մնացեք կաղապարված խոսքից
  • գրելիս հաշվի առեք պահը, ձեր մտածումները, տրամադրությունը, արտաքին շրջապատի ազդեցությունները:

Առաջարկվող պատմվածքներ

Առաջարկվող ուսումնական փաթեթներ՝

Առաջարկվող կայքէջեր՝

Ակնկալվող արդյունքներ՝

  • պատումներ, վերլուծություններ
  • հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • քննարկումներ, բաց պարապմունքներ

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
  • հավաքված նյութերի մշակում-հրապարակում
  • բաց պարապմունքների կազմակերպում

Նախագծի մշակումը՝  Նունե Մովսիսյանի

Оставьте комментарий