Մայրենիի ֆլեշմոբ

Փետրվար

1. Գրաբար նախադասությունը դարձրու աշխարհաբար:

Ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ։  (Մատթեոս Դ, 4)

Պատասխան

Մարդն ապրում է ոչ միայն հացով, այլ ամենայն խոսքով, որ ելնում է Աստծո բերանից:

2. Մխիթար Սեբաստացին իր կազմած բառարանը կոչել է Հայկազյան:  Փորձիր պարզել, թե բացի այդ անվանումից՝  Սեբաստացին էլ ինչպես է անվանել իր բառարանը: 

Պատասխան

Մեկնություն Սուրբ Գրքի

3. Համացանցի օգնությամբ փորձիր պարզել Եղիշե Չարենցի որ ստեղծագործությունից են հետևյալ տողերը: Անպայման կարդա այդ ստեղծագործությունը և վերաբերմունք արտահայտիր: 

Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ

Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ՝

Մերկության պես տկլոր ու անանցյալ…

Պատասխան

Եղիշե Չարենց, Գիրք ճանապարհի

4. Տրված բառերից ո՞րը գինու աման չէ՝  քոցի, տիկ, կարաս, կափույր, թակույկ, կահույր, իսկ  ո՞րը գինի լցնողը  չէ՝  մատռվակ, գինեմատույց, մատակարար, գինեբաշխ, տակառապետ, թասատու, սաղի: 

Պատասխան

Կափույր, մատակարար

5․ Հին Կտակարանում  հիշատակություն կա մեր էպոսի հերոսների մասին։ Համացանցի օգնությամբ գտիր հատվածը և ներկայացրու:

Պատասխան

Հին կտակարան‎ , ‎Դ Թագավորաց‎ , ‎ ԺԹէջ 475

«Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ»:

6. Մեկ տառի փոփոխությամբ ստացիր վսեմ բառի հականիշը:

Պատասխան`  նսեմ

7. Նշվածներից ո՞րը կապույտ չէ՝ լալլաջվարդ,բոսորմոսմոռլազուր:

Պատասխան` բոսոր

8. Սյունիքի գետերից մեկը սկիզբ է առնում Մեղրու լեռներից և թափվում է Արաքսը: Գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է Բասուտ անունով, այժմ պաշտոնապես կոչվում է Ծավ գետ: Ո՞ր հեղինակի ո՞ր ստեղծագործության մեջ է հիշատակվում այս գետը:

Պատասխան` Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ»

9․ Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։ 

Ակումլյատոր                 քարշակ

բորդյուր                          եռաբաշխիկ

բուքսիր                           կուտակիչ

գազոն                              քիվ

դալան                              ճախրուղի

զիփլայն                          կամարանցում

կարնիզ                          սիզամարգ

հաքեր                            ամրան

տռայնիկ                      եզրաքար

արմատուրա            ցանցահեն

Պատասխան

տռայնիկ — եռաբաշխիկ

հաքեր-ցանցահեն

կարնիզ- քիվ

զիփլայն — ճախրուղի

դալան -կամարանցում

գազոն- սիզամարգ

բուքսիր   -քարշակ

ակումլյատոր —  կուտակիչ

բորդյուր -եզրաքար

արմատուրա-ամրան

10. Փորձիր գրել տրված օտարաբանությունների հայերեն համարժեքները՝  ֆոյե, ֆլակոն, շնուրոկ, ռաժոկ, բլանկ:

Պատասխան

ֆոյե -ճեմասրահ

ֆլակոն-սրվակ

շնուրոկ-քուղ

ռաժոկ-եղջյուրակ

բլանկ-ձևաթուղթ

Պատասխան

ակումլյատոր-կուտակիչ

ամպուլա, ֆլակոն-սրվակ

արմատուրա-ամրան

բլանկ-ձևաթուղթ

բորդյուր-եզրաքար

բուլիժնիկ-գետաքար

բուքսիր-քարշակ

գազոն-սիզամարգ

դալան-կամարանցում

զիփլայն-ճախրուղի

կարնիզ-քիվ

հաքեր-ցանցահեն

շլագբաում-ուղեփակոց

շնուրոկ-քուղ

ռաժոկ-եղջյուրակ

տռայնիկ-եռաբաշխիկ

ֆոյե-ճեմասրահ

Оставьте комментарий