Նախագծի ժամկետը` փետրվարի 1 — 10
Մասնակիցները` սովորողներ, ուսանողներ, ծնողներ, այլ ցանկացողներ
Նախագծի նպատակը
- ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
- բառարանից օգտվելու հմտությունների մշակում
- բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն
Նախագծի խնդիրները
- ծանոթացնել սովորողին բառարանի հետ
- ուսումնասիրել բառարանների տեսակները
- սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ
- խթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)
- կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ
Նախագծի ընթացքը
- սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններ
- կարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակները
- ընտրում է բառարան, ընթերցում
- դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
- ընտրում է ստեղծագործողի կամ ստեղծագործություն և կազմում տվյալ գրողի կամ ստեղծագործության բառարան
- կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան
- կազմում է սոցիալական կայքերի լեզվի բառարան
Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)
- բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում
- բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)
- տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)
Օգտակար կայքեր, կայքէջեր
- nayiri.com (բառարանների պահոց)
- Բառարան
- Բառարանագրություն
Նախագծի արդյունքների ներկայացում
Մասնակիցներն աշխատանքները հրապարակում են իրենց բլոգներում:
Գնահատումը
Մասնակիցը գնահատվում է ըստ իր ուսումնասիրությունների, պատրաստած նյութերի, շարունակականությունը ներկայացնող պատումների:
Աշխատանքների հրապարակում-ամփոփումը`
- Դասավանդողների բլոգներում, դպրոցների ենթակայքերում, mskh.am-ում
Արդյունք՝
- Բառարանընթերցման ֆլեշմոբ 2023
Նախորդ տարիների արխիվ