Նոյեմբերի 21-դեկտեմբերի 4
Ակնկալվող արդյունք` պատումներ, ձայնանյութեր
Նախագիծ
Մասնակիցներ՝ 9-րդ, 10-րդ, 11-րդ դաս․-ների ովորողներ
Նպատակը
- ծանոթանալ Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությանը
Աշխատակարգ
Ծանոթանալ Մխիթար Սեբաստացու թողած գրական ժառանգությանը, ներկայացնել բանավոր և գրավոր խոսք։
Նախագծի իրականացման ընթացքը, լուսաբանումը, նյութերի հրապարակումը mskh.-ում, սովորողների բլոգներում, «Լապտեր» պատանեկան հանդեսում, ենթակայքում:
Նախագծում օգտագործվող ուսումնական նյութեր
Կից առաջադրանքներ
1․ Ծանոթացեք մեկնարկային մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում, կարող եք նաև ռադիոնյութ պատրաստել:
2. Ո՞վ է Մխիթար Սեբաստացին․ (օգտվիր համացանցից)։ Կարդացածդ բանավոր ներկայացրու, այնուհետև 12-15 նախադասությամբ վերապատմիր բլոգում:
3․ Կարդացեք Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցը. ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք
4. Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ» հարցազրույցից առանձնացրու կրթահամալիրի թվագրությունը․ ո՞ր թվականին ի՞նչ է ստեղծվել, եղել։
5. Գրիր 5 բան, որ մինչև հիմա չգիտեիր ու տիար Բլեյանի հարցազրույցից իմացար։
6․ Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝ Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը
7․ Գրիր «Կրթահամալիրի իմ խորհրդանիշը» վերնագրով շարադրություն: