Առարկայի դասավանդման մեթոդիկա

Հոկտեմբերի 3-24

Վերապատրաստող մասնագետ՝ Մարինե Ամիրջանյան

Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 24

Վերապատրաստման մոդուլը

Թեմաները, բովանդակությունը

Թեմա 1․ Ուսումնական առարկայի ուսուցման նպատակը և խնդիրները

Բովանդակություն՝ Հայոց լեզու, գրականություն․ կրթական ծրագրի նկարագրությունը, առանձնահատկությունը, կազմակերպումը

Գործնական աշխատանք՝

1․ Հանրակրթության պետական չափորոշիչը
կարդալ, դուրս բերել հայոց լեզու, գրականության ծրագրին վերաբերող դրույթները
կրթական երեք աստիճաններում ակնկալվող վերջնարդյունքների քննարկում․ բլոգում ներկայացնել դիտարկումներն ու առաջարկները այդ ուղղությամբ

15. Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ ուսումնական բնագավառներով`

1) հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում.

5) «Հայոց լեզու և գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն և գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով.

1) լեզվական գրագիտություն և կարողունակություն. սովորողները տիրապետում են հայոց լեզվին, գրավոր և բանավոր կերպով գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով և այլ օտար լեզուներով` ըստ լեզվական կանոնների և իրավիճակների: Նրանք կիրառում են լեզուն` որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք: Ընդհանուր գրագիտությունը կազմում է սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքը, որի հիման վրա կարող են ձևավորվել գրագիտության մյուս ձևերը (քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային և այլն): Սովորողներն ընդունակ են բանավոր և գրավոր ձևերով ճանաչել, ըմբռնել, արտահայտել, ստեղծել և մեկնաբանել տարբեր հայեցակարգեր, փաստեր և կարծիքներ՝ օգտագործելով տարբեր առարկաներին և իրավիճակներին առնչվող տեսողական, ձայնային և թվային նյութեր.

2․  Հայոց լեզու, գրականություն․ հիմնական դպրոցՀայոց լեզու, գրականություն․ Ավագ դպրոց /
կարդալ հեղինակային կրթական ծրագրերը, գրախոսել

ՀՀ օրենքը սահմանել է  պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագիրը։

  1. Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ: 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում  գործում են այլընտրանքային հեղինակային ծրագրեր, գնահատման այլընտրանքային միջոցներ։ Կրթահամալիրում խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնաստուգման, ինքնագնահատման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած, իր ուսումնական բլոգում հրապարակած աշխատանքների նյութերով` հետազոտական-ստեղծագործական-թարգմանական նախագծեր, ճամբարային գործունեության, ճամփորդությունների, լրացուցիչ կրթության նյութեր, ուսումնական նախագծերի, ստուգատեսներին, հավաքներին, քննարկումներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցության նյութեր։

Հեղինակային կրթական ծրագիր կամ կրթական միջավայր․Կրթահամալիրում մի քանի տասնյակ շարունակ իրականացվող հեղինակային ծրագրերը արդեն ոչ թե փորձարկումներ են, այլ հստակ ծրագրեր, որոնք միայն լրամշակվում են, զարգանում, կրթության որակն ապահովող նոր գործառույթներ են ավելանում։Բաց կրթական միջավայրը, բլոգային և մեդիա կրթության այս մոդելը, Բլեյան կրթական ցանցը մտնում են այլ դպրոցներում, ինչը ուրախալի է։

3․ Կարդալ, գտնել հենքային ուսումնական պլանի և հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանների ընդհանրություններն ու  առանձնահատկությունները։

  • յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է առանձին անհատական պլան:
  • անգլերեն, ռուսերեն լեզուներից առաջարկում են այլ օտար լեզուներ՝ վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, ֆրամսերեն, իտալերեն և այն:

Թեմա 2․ Խմբային աշխատանքի իրականացումը ուսումնական առարկայի ուսուցման ընթացքում

Բովանդակությունը՝ Խմբային աշխատանքներ․ տեսակները, կազմակերպումը, նպատակը, խնդիրները

Գործնական աշխատանքը՝

1․Քննարկել խմբային աշխատանքների տեսակները, առանձնահատկությունները

2․Կարդալ նշված հոդվածներից, մշակումներից մեկը, կարծիք գրել՝
Ընտանեկան դպրոց․ մանկավարժական օգնություն-Սուսան Մարկոսյան
Համագործակցային ուսուցման հնարավորությունները-Հասմիկ Ղազարյան

Խմբային նախագծի կազմակերպում-Մարինա Ստուպնիցկայա

Խմբային նախագիծը թույլ է տալիս լուծել ինչպես մի շարք ուսումնական, այնպես էլ հատուկ դաստիարակչական խնդիրներ: Բացի դրանից՝ խմբային նախագծի իրականացումն իրենից դժավարություն է ներկայացնում հենց դասավանդողի համար:Առաջին կարևոր և հիմնական դժվարությունը նախագիծն իրականացնող խմբի ձևավորումն է: Իդեալական խմբի անդամները պիտի լինեն ակտիվ, ինքնուրույն և պատասխանատու անձինք: Նրանք պետք է լինեն գաղափարներով հարուստ, բանիմաց, անընդհատ պրպտող, փնտրող, հետազոտող: Սովորողները պիտի կարողանան համագործակցել, ցուցաբերել ճկունություն և սկզբունքայնություն, հարգեն դիմացինի կարծիքը և հարկ եղած դեպքում հաստատակամորեն պնդեն իրենց կարծիքը, իսկ փոխզիջման գնան հանուն ընդհանուր նպատակի: Մի պահ նույնիսկ դժվար է պատկերացնել իրական դպրոցական իրավիճակ, որտեղ կարելի է իրագործել վերը նշված բոլոր պայմանները: Բայց եթե սովորողները նախագծեր իրականացնեն հինգերորդ դասարանից սկսած, ապա ութ-իններորդ դասարաններում նրանք կկարողանան աշխատել խմբային նախագծերի վրա առանց դժվարությունների:

Խմբային նախագծերը չեն կարող երկարաժամկետ լինել: Սովորողները կդժվարանան երկար ժամկետով համագործակցել և միասնական աշխատանք իրականացնել: Դասավանդողին նույնպես դժվար կլինի հետևել երկարատև խմբային աշխատանքին, այդ պաճառներով էլ խմբային աշխատանքները, որպես կանոն, ուսումնական են և կարճաժամկետ:

Խմբային նախագծերը նպատակահարմար է իրականացնել, երբ դասարանում կարիք կա ձևավորելու «կոլեկտիվ» հասկացությունը, երեխաներին սովորեցնելու համագործակցել միմյանց հետ: Սակայն խմբային աշխատանքի ժամանակ ոչ բոլոր սովորողներն են հնարավորություն ունենում ակտիվ և հավասար մասնակցություն ցուցաբերելու աշխատանքի բոլոր փուլերում: Միշտ էլ ինչ-որ մեկը կատարում է հիմնական աշխատանքը, իսկ մյուսը՝ անցնում երկրորդ պլան: Այդ իսկ պատճառով խմբային նախագծերի հետ համատեղ սովորողները պետք է իրենց ուժերը փորձեն նաև անհատական նախագծերում:

3․Ներկայացնել խմբային աշխատանքի կազմակերպման սեփական փորձը, նշել առավելությունները, արձանագրել դժվարությունները

Թեմա 3․ Լաբորատոր և /կամ գործնական, նախագծային աշխատանքների կազմակերպումը ուսումնական առարկայի դասերին

Բովանդակությունը՝ 

  • Նախագծային ուսուցում (նախագծերի տեսակները, նախագծին ներկայացվող պահանջներ, նախագծի կառուցվածք)
  • Ճամփորդությամբ ուսուցում (նպատակը, խնդիրները, կազմակերպումը, կազմակերպման կարգը)

Գործնական աշխատանքը՝
1․Կարդալ տրված կարգերը՝

Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ 

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Բլոգում գրառել ուսումնական նախագծի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգերի հետ կապված դիտարկումներ, առաջարկներ

2․ Մշակել նախագիծ բոլոր բաղադրիչներով, իրականացնել, գրանցել ընթացքը, արդյունքները

Լրացուցիչ գրականություն․

«Նախագծային ուսուցում. տեսություն և փորձ»-Աշոտ Տիգրանյան
«Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»-Մարգարիտ Սարգսյան
Ուսուցման նախագծային մեթոդ — Նունե Մովսիսյան
Չփակվող նախագծեր` շարունակական գործունեություն-Հասմիկ Ղազարյան
«Ուսումնական ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն»-Անահիտ Հարությունյան
«Ճամփորդությամբ ուսուցում։ Այլոց փորձի ուսումնասիրում»-Յուրա Գանջալյան Ճամփորդությունը՝ ուսումնական գործունեության կարևոր բաղադրիչ. Լուսինե Գասպարյան

Թեմա 4․ Միջառարկայական կապերի օգտագործումը և ինտեգրված դասերի կազմակերպումը

Ինտեգրված գործունեություններով նախագծեր․ ծեսեր, հայրենագիտական ճամփորդություններ, արշավներ, ուսումնական ճամբարներ

Գործնական աշխատանքը՝

Ուսումնական ճամբարները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում— Լուսինե Գասպարյան
Թանգարան այցելությունը՝ ուսումնական աշխատանք— Մանուշակ Աբրահամյան
Էկոտուրի ճամբարը՝  էկոնախագծի խրախուսանք-Մարթա Ասատրյան
Ծեսը՝ ուսումնական գործունեության բաղադրիչ— Տաթև Սահակյան

  • Թիմային աշխատանքի արդյունքում ստեղծել ինտեգրված միջառարկայական նախագիծ, սովորողների հետ իրականացնել նախագիծը, գրանցել արդյունքը

Թեմա 5․ ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի դասարանական և արտադասարանական պարապմունքների ժամանակ

Բովանդակությունը՝

  • Բլոգային ուսուցում, բլոգավարություն (դասավանդողի, սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ, դասավանդողի նախագծային փաթեթ, աշխատանքային նախագիծ)
  • Ուսումնական կայքեր
  • Հեռավար ուսուցում
  • Առցանց պարապմունքներ
  • Ուսումնական ռադիոներ
  • Ուսումնական TV-ներ

Գործնական աշխատանքը՝

  1. Ներկայացնել ՏՀՏ օգտագործումը ուսումնական առարկայի պարապմունքների ժամանակ՝ արդյունավետություն, կիրառում:
  2. Կարդալ կարգերը, բլոգում ներկայացնել առաջարկներն ու դիտարկումները՝

3․ Կարդալ հոդվածները, ընտրել մեկը, գրախոսել՝

Առանձին կետերով ուզում եմ շարադրել իմ մոտեցումներն ու դիտարկումները․ տեքստիս վերջում կներկայացնեմ նաև կոնկրետ առաջարկներ:

Բլոգ՝  անհատակենտրոն ուսուցման հարթակ-Նվարդ Սարգսյան

Առավելություններ, ձեռքբերումներ

  • Բլոգային ուսուցումն ապահովում է անհատակենտրոն ուսուցման համար հարմար մեդիահարթակ։
  • Ուսումնական գործունեության արդյունքները, նաև՝ զարգացումները, բաց են ու տեսանելի։
  • Բլոգերին՝ լինի սովորող, թե մանկավարժական աշխատող, ինքնադրսևորման՝ իր տաղանդը, հմտությունները դրսևորելու կոնկրետ հնարավորություն են տալիս։
  • Բլոգային գրառումները, բլոգի դիզայնը, բլոգում տեղադրված նյութերի մեդիագրագիտությունը ուղիղ համեմատական են բլոգերի այդ պահի մեդիահմտությունների տիրապետման, ուսումնական և մանկավարժական հաջողություններին։
  • Բլոգերը ցանկացած պահի կարող է խմբագրել իր բլոգը՝ ոչինչ վերջնական և ստատիկ չէ: Յուրաքանչյուր վրիպում ուղղելի է, յուրաքանչյուր չիմացած բան՝ ենթակա յուրացման։
  • Բլոգային մշակույթը հստակ արտացոլում է սովորողի, մանկավարժական աշխատողի կրթական առաջընթացը։
  • Հիանալի մեդիապահոց է. ոչինչ չկորցնելու հնարավորություն։
  • Նպաստում է բլոգերի ինքնակրթությանը, առողջ մրցակցային դաշտի ապահովմանը։
  • Զարգացնում է հայալեզու մեդիացանցը։
  • Զարգացնում է հայալեզու մանկավարժական ցանցը, նվաճումները։
  • Կրթահամալիրի դպրոցներում հաշվառված բլոգների գերակշիռ մասն ակտիվ ու գործուն է։
  • Գերակշիռ մասն անընդհատ զարգանում է՝ դրանով ապահովելով իր ուսումնականությունը։
  • Հստակ ցուցադրում է, թե յուրաքանչյուր սովորող, մանկավարժական աշխատող ինչ գործունեություն է ծավալում, ինչպես։
  • Ներկայանում է որոշակի դասակարգմամբ:

Բլոգային ուսուցման բաց ու թափանցիկ լինելու հետ կապված՝ պետք է պատրաստ լինել նաև նրան, որ բաց և թափանցիկ են ինչպես առավելությունները, այնպես էլ՝ թերացումները:

Թերացումներ, բացթողումներ

  • Տեսանելի են բոլոր վրիպումները՝ տեքստային, մեդիա։
  • Բլոգային մեդիահմտությունների վատ իմացության պատճառով կան բլոգներ, որ ընթեռնելի չեն՝ ճիշտ չեն ընտրված հետնանկարները, գույները, թեմաները,  այլ։
  • Զգացվում է ասելիքի պակասը. բացակայում են բաժինները. դատարկ են, կամ տեղադրված չեն համապատասխան խրվակները։
  • Տեսանելի չէ, թե տվյալ անձը ո»ր հաստատության սովորող, մանկավարժական աշխատող է։
  • Թողարկումներն անփույթ են՝ «չկիսվող» նյութեր, տարբեր չափսերի նկարներ, չմեծացող նկարաշարեր։
  • Չկան էջային բաժանումներ, նյութերի նախաբաններ, այլ։
  • Կան բլոգներ, որոնք «նկարախեղդ» են եղած, բայց նկարներին կից չկան պատշաճ նախագծային, մանկավարժական բացատրություններ, մեթոդի նկարագրություն, պատում։
  • Կան բլոգներ, որտեղ տեսանյութերն են գերիշխում ու դարձյալ բացակայում են նախագծային, մեթոդական ձևակերպումները:
  • Դժվարանում է բլոգի խմբագրումը, երբ չի գործում կամ անտեսվում է սովորող-դասավանդող հետադարձ կապը։
  • Խառնվում են էջ-բաժին հասկացությունները:

Բլոգային ուսուցումն իր տեսակով անհատակենտրոն ուսուցում է, անընդհատ զարգացող է, ու շատ բլոգերների համար դժվար, անհնար է դառնում հետևել մեդիազարգացումներին, որոնք սրընթաց են:

4․ Գրել բլոգային ուսուցման սեփական փորձի մասին և հրապարակել բլոգում:

Բլոգային ուսուցման սեփական փորձը՝ հոդվածներում:

Բլոգավարությունը՝ չերևացող դիտանկյունից

Բլոգային, նախագծային ուսուցում. ընդհանուր դիտարկումներ

Բլոգավարությունը մեզանում կամ հետադարձ հայացք

Բլոգոլորտը՝ միավորող վիրտուալ գորգ

Բլոգը` վիրտուալ աշխատարան (լաբորատորիա)

Բլոգի կիրառումը մայրենի լեզվի ուսուցման մեջ

Ի՞նչ է տալիս կամ տալու բլոգավարությունը դասավանդողին

Թեմա 6․ Ուսումնական առարկայի ուսուցման գործընթացում սովորողների արժեհամակարգի ձևավորումը

Բովանդակությունը՝

  • առավոտյան ընդհանուր պարապմունք
  •  ուսումնական ժամերգություն
  • հասարակական նախագծեր
  • Էկոլոգիական նախագծեր

Գործնական աշխատանքը՝ անդրադարձ առարկայական չափորոշչով սահմանված հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության բաղադրիչներից արժեհամակարգի ձևավորման բաղադրիչին

Անդրադարձ հեղինակային կրթական ծրագրում առկա արժեքային համակարգի բաղադրիչին

Կարդալ Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգը, բլոգում գրանցել դիտարկումներն ու առաջարկները

Կարդալ «Ոչ ֆորմալ կրթություն» հոդվածը, բլոգում գրավոր վերլուծել։

Ընդհանուր պարապմունքները։ Այս պարապմունքները մեզ մոտ առավոտյան են, ժամը՝ 09․00-09․15, երբեմն նաև առանձին օրերն՝ 09․00-09․30։ Այս ընդհանուր պարապմունքների ընթացքում կրկնվում են նաև այն երգերը, պարերը, բանաստեղծությունները, որոնք ուսուցանվել են։ Հասկանալի է, որ գործնականում կիրառվելով դրանք յուրացվում֊ ամրապնդվում են սովորողների կողմից։

Ուրբաթօրյա ուսումնական ժամերգություններ։ Սա սեբաստացիական մեր կյանքի կարևոր բաղկացուցիչն է։ մենք շարունակում ենք մնալ այն համոզման, որ հանրակրթությունը կյանքից կտրված, կյանքից դուրս լինել չի կարող։ Իրական կրթությունը գործունեություն է՝ համակարգված ու հետևողական։

Ամեն ուրբաթ՝ առավոտյան ժամը 09․00-ին Սուրբ Երրորդություն եկեղեցում սկսվում է ուրբաթօրյա ուսումնական ժամերգությունը, որն ամեն անգամ համակարգում է մեր յոթ հեղինակային, ուսումնական ծրագրերից մեկը՝ Արևելյան, Արևմտյան , Հարավային , Հյուսիսային դպրոց-պարտեզները, Ավագ դպրոցը, Միջին դպրոցը, Քոլեջը։ ԻԿարևոր տեղ է գրավում նաև տարբեր ծեսերի ուսուցումը, գործնականում նաև դրանց կիրառումը, ինչպես հարսանեկան, զատկական, Տյարնընդառաջի, ծառզարդարի, վարդավառի և այլ ծեսեր։ ԵՎ այս ամենի գործնական իրականացմանը նախորդում է ուսուցում՝ ուսումնական համապատասխան նյութերոի իմացություն։

Մեդիաուրբաթներ։ Սրանք նույնպես ամենշաբաթյա են՝ հետևողական և նախօրոք հրապարակված ծրագրով։ Մեդիաուրբաթները ուսումնական ծրագրերի- դպրոցներ-քոլեջի, ծնողական հավաքանիների հաշվետու ներկայացումների տեսակ են, են, միասնականության, ուժի, հեղինակային ծրագրի յուրացման, դրանից չշեղվելու ցուցադրություններ։

Կլոր սեղաններ – Կլոր սեղանները մեր հեղինակային կրթական ծրագրին անընդհատ ուղեկցում են։ Ստուգատեսների, փառատոների, տարբեր հավաքների ժամանակ, ինչպես նաև ուսումնական պարապմունքների ընթացքում կազմակերպվում են կլոր սեղաններ։ դրանք համակարգում են և ուսուցիչները, և սովորողները։ Երկուսի դեպքում էլ հիմնական դերը սովորողներինն է։

Հանդիպումներ մտավորականների հետ – Ամենատարբեր մտավորականների հետ հանդիպումները մեր հեղինակային կրթական ծրագրի մաս են կազմում։ Ուսուցիչը կարևոր գործ ունի իհարկե սովորողի ուսումնական գործը կազմակերպելու մեջ, բայց դա չի կարող և չի սահմանափակվում դաս-դասարանային ուսումնական պարապմունքներով։

Ոչ ֆորմալ կրթության այս ցանկը կարելի է շարունակել՝ ցուցադրություններ, ցուցահանդեսների կազմակերպում, ուսումնական ամենատարբեր ճամբարներ /նաև ամառային/, հասարակական նախագծեր, թատերական, երաժշտական, ընթերցողական ակումբներ, ինքնակրթություն․․․

Թեմա 7․ Սովորողների ճանաչողական հմտություններ, գործնական կարողություններ ձևավորող և ստեղծագործական մտածողությունը զարգացնող առաջադրանքների կիրառումը

Բովանդակությունը՝

· Ուսումնական նյութեր, ուսումնական նյութերին ներկայացվող պահանջներ
· Մեդիագրադարան

Գործնական աշխատանքը՝
1․ ուսումնական նյութի ստեղծում
2․ ուսումնական նյութի ստեղծման չափորոշիչների արձանագրում
3․ այլոց ստեղծած ուսումնական նյութի փորձարկում/ ընտրությունը կատարել Մեդիագրադարանից/

Թեմա 8․ Սովորողների ուսումնական գործունեության միավորային և ձևավորող գնահատումը

Բովանդակությունը՝

ինքնագնահատում, սովորողի անհատական պլան,· սովորողի զարգացման բնութագիր,· ստուգատեսներ, ցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ, ֆլեշմոբներ

Գործնական աշխատանքը՝

Կարդալ հանրակրթության պետական չափորոշիչի «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժինը:

Ուսումնասիրել «Գնահատումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» կարգը:

Ներկայացնել գնահատման համակարգի սեփական փորձը։

Հեղինակային կրթական ծրագիր․ գործունեության գնահատման գործիքակազմ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողի կատարած ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական աշխատանքի գնահատման կարգի։ Ըստ այս կարգի` «խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և հրապարակայնացումը մեդիայի միջոցով»:

Ասել է թե՝ սովորողը գնահատվում է ոչ թե մեխանիկական հիշողությամբ ամրագրածի, այլ կատարած ուսումնական գործունեության համար։ Իսկ, որպեսզի այդ գործունեությունը որոշակի ժամանակահատվածի համար հնարավորինս տեսանելի և չափելի դառնա, հարկ է, որ սովորողը խրախուսվի և գնահատվի: Գնահատումն ուսուցչին, սովորողին և նրա ծնողին պետք են սովորողի առաջընթացը նշելու և հետագա աշխատանքի ծավալն ու բովանդակությունը որոշելու համար: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է կիսամյակային գնահատականը փոխել:

Փորձեմ ներկայացնել Ավագ դպրոցում հայոց լեզվի, գրականության ուսուցման գնահատման գործիքակազմը, որը ներդրվել է առնվազն 10 տարի առաջ՝ ամեն տարի լրամշակման ենթարկվելով հենց սովորողների կողմից։ Գնահատման այս սանդղակը ճկուն է, պարզ է և հասկանալի: Այն միանգամայն չափելի և տեսանելի է դարձնում սովորողի ուսումնական աշխատանքը և, ըստ էության, ունի երեք մակարդակ`

  • առաջին մակարդակ` ընդհանուր հանրակրթություն
  • երկրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագիր
  • երրորդ մակարդակ` հեղինակային կրթական ծրագրի զարգացում. ինքնակրթություն։

ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ. Ընդհանուր հանրակրթություն, 4-6 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Հեղինակային կրթական ծրագիր, 7-8 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում, այն է՝

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
  • այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
  • ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
  • ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։

ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ. Ինքնակրթություն, 9-10 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`

  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք

Թեմա 9․ Դասավանդման ժամանակակից մոտեցումները, մեթոդները և ռազմավարությունները ուսումնական առարկայի համատեքստում

Բովանդակությունը՝

  • «Սովորող-սովորեցնող» նախագիծ
  • անհատականացված ուսուցում, անհատական պլան
  • ինքնակրթության նախագծեր
  • սովորողի ընտրությամբ գործունեություն
  • սովորողի նախասիրության ակումբներ

Գործնական աշխատանքը՝

  • Ակումբային գործունեության կազմակերպման կարգ․ կարդալ կարգը, բլոգում գրանցել առաջարկներն ու դիտարկումները
  • Կրթահամալիրի կայքից ընտրել նյութեր՝ ուսումնական նախագծի ընթացքի, արդյունքի մասին, դուրս բերել ուսուցչի կիրառած մանկավարժական մեթոդներն ու հնարները:

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները

Հետազոտական աշխատանքը ենթադրում է․

  • տարբեր աղբյուներից օգտվելու հմտություն
  • տեքստի հետ աշխատելու, համեմատելու, համադրելու, եզրակացություն և ամփոփում անելու կարողություն

Բլոգում վերլուծել տրված նյութերը՝

Հետազոտական նախագծի մշակման և իրականացման կարգ

Դասավանդողի իմ հետազոտական աշխատանքը-Յուրա Գանջալյան

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s