Հիմք՝ Կրեդիտային համակարգն Ավագ դպրոցում
Հայոց լեզու- 1.5 կրեդիտ
0. 5 կրեդիտ-ուսումնական պարապմունքին մասնակցության համար, այն է՝ քերականական վարժությունների կատարում (5-6 միավոր)։
0.5 կրեդիտ-գործնական քերականության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում (7-8 միավոր), այն է՝
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- լրատվություն, բլոգի համար նյութի ստեղծում
- այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
0.5 կրեդիտ-Գործնական քերականության պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև ինքնակրթություն (9-10 միավոր), այն է՝
- ստեղծագործական բլոգի ղեկավարում
- ուսումնասիրություն
- հետազոտական աշխատանք
Գրականություն-1.5 կրեդիտ
0.5 կրեդիտ-ուսումնական պարապմունքին մասնակցության համար, այն է՝ գրականագիտական առաջադրանքների կատարում։ (5-6 միավոր)։
0.5 կրեդիտ-գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում (7-8 միավոր), այն է՝
- նախագծային աշխատանքի մասնակցություն
- ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
- ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։
0.5 կրեդիտ-գրական ընթերցանության, խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև ինքնակրթություն (9-10 միավոր), այն է՝
- ստեղծագործական բլոգի ղեկավարում
- հետազոտական աշխատանք
Գնահատման գործունեության կրեդիտավարկանիշային համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա:
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
Կրեդիտավարկանիշային համակարգ: 5 комментариев