Առաջին շաբաթ
Օգոստոսի 22, ժ․ 10։00, «Սեբաստիա» համերգասրահ
Առաջին շաբաթ- 22․08-26․08, բովանդակությունը՝ ՏՀՏ բաղադրիչ
Վերապատրաստող մասնագետ՝ Նվարդ Սարգսյան
Հանդիպումները վայրը՝ Տիգրան Հայրապետյան ընթերցասրահ
Թեմա 1-Ուսուցման կառավարման համակարգերի (LMS) ֆունկցիոնալ հնարավորությունները և այդ միջավայրի կիրառումը էլեկտրոնային դասընթացի ստեղծման, կազմակերպման և կառավարման գործընթացում:
Օգտվում եմ Microsoft Teams հարթակից: Ըստ էության, կարողանում եմ՝
Թեմա 2․ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան
Քանի որ կրթահամալիրում էլեկտրոնային մատենավարությունը վաղուց է կիրառվում, այդ պատճառով խնդիրներ չկան: Բոլորն էլ կարողանում են իրականացնել էլեկտրոնային մատենավարություն, այն է՝
-
մատյանի լրացում․ հաշվառում, գնահատում, ամփոփում
Թեմա 3․ Թվային առաջադրանքների ստեղծումը ուսուցման կառավարման համակարգերի թվային գործիքների միջոցով
Ըստ էության, կարողանում եմ ստեղծել՝
Թեմա 4․ Առցանց գրատախտակի գործիքակազմը
Թեմա 5․ Կրթական կայքերի էությունը, օգտագործման առանձնահատկությունները, ընձեռած հնարավորությունները․ԿԳՄՍՆ, ԿՏԱԿ, ԿԶՆԱԿ
ԿԳՄՍՆ, ԿՏԱԿ, ԿԶՆԱԿ կայքերին ծանոթ եմ: Նյութեր փնտրելու, առհասարակ որոնման հետ կապված խնդիր կամ դժվարություններ չունեմ: Ժամանակ առ ժամանակ օգտվում են տարբեր օնլայն ռեսուրսներից: Ըստ նախասիրությունների և ունեցած հետաքրքությունների՝ հետևում եմ նաև կրթական նորություններին:
Օգնող հղումներ
Բլոգային հարթակ՝ wordpress.com
Թեմա 1․ Google classroome, Microsoft Teams
Թեմա 2. Google drive
Թեմա 4. liveboard, webwhiteboard, tutorialspoint
Ամփոփում
Պարտադիր ատեստավորման առաջին շաբաթվա ընթացքում աշխատեցինք «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» ծրագրով։ Ծրագրի համակարգող՝ Նվարդ Սարգսյան։ Առաջադրանքների կատարումը, ըստ էության, դժվար չէր, քանի որ կրթահամալիրում իրականացվում է մեդիակրթություն:: Ազատորեն կարողանում եմ օգտվել wordpress.com բլոգյին հարթակից, իսկ հեռավար կրթություն կամ առցանց հանդիպումների համար՝ Microsoft Teams հարթակից:
Ուսումնական գործունեության ընթացքում օգտվել ենք էլեկտրոնային այս կամ այն հարթակից և կրթական կայքերից: Առաջադրանքների պատրաստելու ընթացքում ինձ համար նորություն էր webwhiteboard էլեկտրոնային գրատախտակը:
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան