Հայոց լեզու

2022-2023 ուսումնական տարի

ԾՉԱԳԻՐ

9-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՒԿ

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

ԹԵՄԱ 1-ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ

  • Պարզ և բարդ նախադասություններ: Կապակցումն ու կետադրությունը: Զեղչումը:
  • Բարդ ստորադասական նախադասություն: Գերադաս և ստորադաս նախադասություններ:
  • Կապակցումն ու կետադրությունը: Զեղչումը:
  • Ստորադաս նախադասության շարադասությունն ու կետադրությունը:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Տրված պարզ նախադասությունը դարձնել բարդ և հակառակը:
  2. Քերականորեն վերլուծել տարբեր տեքստեր՝ առանձնացնելով նախադասություններն ըստ տեսակի:
  3. Կազմել երկխոսություն, մենախոսություն, ցույց տալ բարդ նախադասությունները:
  4. Փոխադրել, վերաշարադրել տեքստը նախադասությունների պահանջվող տեսակներով:
  5. Արտահայտել վերաբերմունք՝  կիրառելով տարբեր բնույթի նախադասություններ:
  6. Տարբեր աղբյուրներից գտնել ասույթներ, առած-ասացվածքներ, ցույց տալ դրանցում կիրառված նախադասությունների տեսակները:
  7. Համեմատել արձակ և չափածո տեքստերը, ցույց տալ նախադասությունների տեսակները, դրանց ոճական արժեքը:
  8. Գրել կարծիք, ելույթ, հորինել տարբեր թեմաներով պատումներ

ԹԵՄԱ 2-ՄԵՋԲԵՐՎՈՂ ԽՈՍՔ

  • Մեջբերվող խոսք: Ուղղակի և անուղղակի խոսք:
  • Ուղղակի խոսք: Կետադրությունը:
  • Անուղղակի խոսք: Կետադրությունը:
  • Երկխոսություն: Կետադրությունը:
  • Երկխոսությունը առօրյա խոսքում:
  • Երկխոսությունը գեղարվեստական գրականության մեջ:
  • Երկխոսությունը մասնագիտական բնագավառում:
  • Մենախոսություն:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Տրված բառերով գրել մենախոսություն, վերնագրել:
  2. Ուրիշի խոսքը վերածել անուղղակիի և հակառակը:
  3. Ավարտել միտքը՝ լրացնելով խոսակցի, հեղինակի խոսքերը:
  4. Վերլուծել տարբեր տեքստեր՝ առանձնացնելով ուրիշի խոսքերը:
  5. Ըստ արտահայտած խոսքի՝ բնութագրել մարդուն, գրական հերոսին:
  6. Փոխադրել տեքստը պահանջվող տեսակի նախադասություններով:
  7. Արտահայտել վերաբերմունք՝ կիրառելով տարբեր բնույթի նախադասություններ:
  8. Քննել, վերլուծել արձակ և չափածո տեքստերում հանդիպած երկխոսություններն ու մենախոսությունները:
  9. Որպես թանգարանի աշխատակից՝ ընկերներին պատմել տվյալ թանգարանում ցուցադրվող նմուշների մասին:
  10. Համեմատել հայերենի և օտար լեզուներից որևէ մեկի մեջբերվող խոսքի քերականական նմանությունները և տարբերությունները:
  11. Կատարել թարգմանություն օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու. ցույց տալ մեջբերվող խոսքի առանձնահատկությունները:

ԹԵՄԱ 3-ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Ձայնավորների ուղղագրությունը
  • Երկհնչյունների և յ ձայնակապի ուղղագրությունը
  • Եռաշարք բաղաձայնների ուղղագրությունը
  • Երկշարք բաղաձայնների և մյուս բաղաձայնների ուղղագրությունը
  • Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը
  • Բաղադրյալ բառերի ուղղագրությունը
  • Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Կազմել ուղղագրական, բացատրական երկլեզու կամ եռալեզու բառաշարքեր, դրանք տրամադրել դասընկերներին կամ կրտսեր ընկերներին:
  2. Լրացնել բաց թողած տառերը տրված տեքստում, դրանք փոխարինել հոմանիշներով, գտնել և գրել դրանց հականիշները։
  3. Հարստացնել տեքստը ուղղագրական արժեք ներկայացնող բառերով։
  4. Ստուգաբանական և բառակազմական բառարաններով բացատրել դրանց կազմությունը, ներկայացնել լսարանին:
  5. Էլեկտրոնային միջոցներով կազմել ուղղագրական, ուղղախոսական, բառակազմական առաջադրանքներ կրտսեր դասընկերների գործածության համար:
  6. Կազմել նախադասություններ կամ զվարճալի տեքստեր երկհնչյուններ ունեցող զուգաձևություններով (Ասիա-Ասյա, Վիկտորիա- Վիկտորյա և այլն), կրկնակ բաղաձայն ունեցող բառերով ( մրմռալ- մռմռալ, թրթռալ-թռվռալ, գրգռել-գռգռալ և այլն)։
  7. Կազմել շուտասելուկներ տարբեր ուղղագրական արժեք ունեցող բառերով (կափկափել- կապկպել, մրմռալ-մռմռալ և այլն)։
  8. Սրբագրել տրված տեքստը՝ բառակազմական և ստուգաբանական վերլուծություններով բացատրելով սխալները։
  9. Հորինել երկխոսություն, մենախոսություն տրված բառերով՝ տրված թեմային համապատասխան։
  10. Ստեղծել գովազդային տեքստ ուղղագրական արժեք ունեցող բառերի օգնությամբ.ստեղծել բառախաղով գովազդային տեքստ։

ԹԵՄԱ 4-ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Կետադրություն․ ընդհանուր բնութագիր
  • Նախադասության բազմակի անդամների կետադրությունը
  • Նախադասության գոյականական անդամների կետադրությունը
  • Նախադասության բայական անդամների կետադրությունը
  • Դերբայական դարձվածի կետադրությունը
  • Նախադասության զեղչված անդամների կետադրությունը
  • Մեջբերվող խոսքի կետադրությունը
  • Կետադրական կանոնների հանդիպադրում

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Յուրացնել և կիրառել կետադրական նշանները գրավոր խոսքում:
  2. Կետադրել համր բնագրերը, բացատրել յուրաքանչյուր նշանի քերականական արժեքը։
  3. Հարստացնել տեքստը գոյականական անդամի լրացումներով, բազմակի անդամներով և կետադրել։
  4.  Հարստացնել տեքստը դերբայական դարձվածներով և կետադրել, կատարել դերբայական դարձվածի տեղաշարժ նախադասության մեջ՝ համապատասխանաբար կետադրելով նախադասությունը։
  5. Պարզ նախադասություններով տեքստը դարձնել բարդ նախադասություններով տեքստ և կետադրել։
  6. Ստեղծել տարբեր ոճերի տեքստեր և կետադրել, բացատրել խոսքի ոճերի առանձնահատկությունները՝ ելնելով կիրառված կետադրական նշաններից։
  7. Սրբագրել տրված տեսքտը, բացատրել սխալները ըստ քերականական կանոնների։

10-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Շաբաթական 2 դասաժամ, տարեկան 68 դասաժան

ԹԵՄԱ 1-ԲԱՌԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆ

  • Բառակազմություն․ ածանցում
  • Բառաբարդում․ կրկնություն, հարադրում
  • Հապավում

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1.  Ցույց տալ տեքստում ածանցավոր բառերը, որոշել դրանց տեսակը:
  2. Կազմել ածանցավոր բառեր՝  ըստ խոսքիմասային նշանակության։
  3. Կազմել բարդ բառեր՝ տրված բառաշարքերով, բացատրել կազմված բարդ բառերի տեսակը։
  4. Օգտվելով բառարաններից՝ տեղեկատվական տեքստը հարստացնել բաղադրյալ բառերով։
  5. Կատարել տրված բառերի բառակազմական վերլուծություն:
  6. Բարդ բառերով կազմել երկխոսություն, դրանք փոխարինել բառակապակցություններով։
  7. Կատարելով փոքրիկ ուսումնասիրություն շրջապատող միջավայրում՝ թվարկել առավել տարածված հապավումները, բացատրել դրանց նշանակությունը։
  8. Թարգմանել օտար հապավումները, ցույց տալ հայերենում դրանց համարժեք հապավումները։
  9. Մեկնաբանել տարբեր պետական նշանակության հապավումները։
  10. Ստեղծել գրական տեքստ՝  կիրառելով կրկնավոր և հարադիր բարդություններ։
  11. Ստեղծել ծավալուն խոսք՝ լայնորեն կիրառելով ածանցավոր և բարդ բառեր։

ԹԵՄԱ 2- ԲԱՌԱԳԻՏԱԿԱՆ ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Բառապաշարի ոճաբանական դասակարգումը
  • Համագործածական և մասնագիտական բառեր
  • Հնաբանություններ և նորաբանություններ
  • Փոխառություններ և օտարաբանություններ
  • Հայերենի դարձվածքները․ դրանց ոճական արժեքը

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Գտնել և դասակարգել տրված տեքստում որոշակի ոճական երանգավորում ունեցող բառերը։
  2.  Հարստացնել տեքստը տարբերի ոճերին բնորոշ բառերով։
  3. Օգտվելով բացատրական բառարաններից՝ գրել պատմական ակնարկ՝ կիրառելով հնաբանություններ։
  4. Շարադրել տեղեկատվական նյութ ՝ կիրառելով նորաբանություններ։
  5. Գրել հայտարարություն տեխնիկայի առուվաճառքով զբաղվող կենտրոնի տեսականու վերաբերյալ։
  6. Ստեղծել գովազդ՝ կիրառելով փոխառություններ և օտարաբանություններ։
  7. Կազմել խոսք տերմինների միջազգային և հայերեն համարժեքներով (գտնել, փոխադրել)։
  8. Ստեղծել երկխոսություն բառապաշարի տարբեր շերտերով, ներկայացնել երկխոսությունը։
  9. Կազմել երկխոսություն՝ կիրառելով դարձվածքներ։
  10. Շարադրել գրական ոչ ծավալուն տեքստեր տրված դարձվածքներով, վերնագրել տեքստերը դարձվածքով։
  11. Ստեղծել ծավալուն և ոչ ծավալուն խոսք տարբեր ոճերի բառերով

ԹԵՄԱ 3-ԲԱՌԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՍՏ ԻՄԱՍՏԻ ԵՎ ՁԵՎԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՆ

  • Բառերի տեսակներն ըստ իմաստի և ձևի առնչության
  • Հոմանշություն և հականշություն
  • Համանուններ
  • Հարանուններ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Գտնել և դասակարգել տրված տեքստում կիրառված հոմանիշները և հականիշները։
  2. Հոմանշային բառարանի օգնությամբ փոխարինել տեքստի նշված բառերը հոմանիշներով։
  3. Կազմել վարչական բովանդակության տեքստ տրված հարանուններով։
  4. Շարադրել տեղեկատվական նյութ ՝ կիրառելով հարանուններ։
  5. Ստեղծել գովազդ՝ կիրառելով հոմանիշներ և հականիշներ։
  6. Ստեղծել և ներկայացնել երկխոսություն համանուններով։
  7. Կազմել շուտասելուկներ, հանելուկներ համանուններով և հարանուններով։
  8. Շարադրել ակնարկ, նովել, պատմվածք տրված հոմանիշներով և հականիշներով։
  9. Թարգմանել փոքրիկ տեքստեր, որոնք հարուստ են համանուններով և հարանուններով։
  10. Ներկայացնել արվեստի սիրելի գործը՝ կտավը, քանդակը, կառույցը և այլն՝ կիրառելով հոմանիշներ և հականիշներ։
  11. Վերարտադրել գրական երկը, կարդացած կամ լսած տեքստը համապատասխան նկարների, մեղեդիների, քանդակների, կիրառական արվեստի նմուշների օգնությամբ՝  հոմանիշները փոխարինելով գույներով, նոտաներով և այլն։

ԹԵՄԱ 4- ԲԱՌԱՐԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • Բառարանագրություն․ բառարանների տեսակները
  • Բառարանների տեսակները և դրանցից օգտվելու կանոնները

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Օգտվելով բացատրական բառարանններից՝ դուրս գրել տրված բառերի բացատրությունները։
  2. Տրված բառերը դասավորելով այբբենական հերթականությամբ՝ կազմել փոքրածավալ բառարաններ։
  3. Հարստացնել տեքստը հոմանշային բառարաններից դուրս գրված բառերով։
  4. Դարձվածաբանական բառարաններից դուրս գրել տրված բառերի համապատասխան դարձվածքները։
  5. Կատարել տեքստից դուրս գրված բառերի ստուգաբանական վերլուծություն՝ օգտվելով ստուգաբանական բառարաններից։
  6. Կատարել օտարալեզու տեքստի թարգմանություն՝ օգտվելով թարգմանական բառարաններից։
  7. Տրված տեքստը հարստացնել բառարաններից դուրս գրված դարձվածքներով։
  8. Կազմել գրական երկի հոմանիշների փոքրիկ բառարան։
  9. Կազմել մասնագիտական բառերի բացատրական բառարան։

11-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Շաբաթական 2 դասաժամ, տարեկան 68 դասաժամ

ԹԵՄԱ 1- ՁԵՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Նյութական իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ գոյական, ածական, թվական, բայ, մակբայ
  • Քերականական իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ կապ, շաղկապ
  • Վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասեր՝ վերաբերական, ձայնարկություն

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1․ Գտնել և դասակարգել տրված տեքստում նյութական իմաստ արտահայտող խոսքի

մասերը, գտնել բայերի խոնարհման անկանոնության դեպքերը։

2․ Հարստացնել տեքստը վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով՝

վերաբերականներով և ձայնարկություններով։

3․Վերաշարադրել ակնարկը՝ փոփոխելով կիրառված բայերի ժամանակաձևերը։

4․ Գրել պատմական ակնարկ՝ քերականական իմաստ արտահայտող խոսքի մասերով։

5․ Շարադրել տեղեկատվական նյութ ՝ կիրառելով վերաբերականներ։

6․ Կազմել վարչական տեքստեր՝ տեղեկանք, դիմում, լիազորագիր և այլն՝ կիրառելով

կապեր, շաղկապներ։

7․ Ստեղծել գովազդ՝ կիրառելով ձայնարկություններ։

8․ Կազմել ոչ ծավալուն զեկուցում՝ կիրառելով շաղկապներ։

9․ Ստեղծել երկխոսություն՝ լայնորեն կիրառելով վերաբերականներ և ձայնարկություններ,

այն ներկայացնել լսարանին։

10․ Շարադրել ակնարկ, նովել, պատմվածք տրված նյութական խոսքի մասերով։

11․ Կատարել փոքր տեքստերի թարգմանություն՝ հարուստ վերաբերմունքային իմաստ

արտահայտող խոսքի մասերով։

12․ Գրել փոքրիկ բանաստեղծություն՝ հագեցած ձայնարկություններով։

13․ Նկարագրել արվեստի սիրելի գործը՝ կիրառելով ածականներ, դերբայներ, մակբայներ։

14․ Ստեղծել պատմական դեպքերով և ժամանակագրությամբ հարուստ տեքստ՝ կիրառելով

նյութական խոսքի մասեր, մասնավերապես՝ թվականներ։

15․ Կազմել ծավալուն խոսք՝ ընդգծելով նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը։

16․ Ստեղծել գրական տեքստ՝ լայնորեն կիրառելով առարկայի և գործողության հատկանիշ

ցույց տվող խոսքի մասեր (օր․՝ ածականներ և մակբայներ)

ԹԵՄԱ 2- ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

● Շարահյուսական հոմանիշներ

● Բարդ բառ և բառակապակցություն/դարձվածք

● Հոլովաձև և կապական կառույց

● Դերբայական դարձված և բարդ ստորադասական նախադասություն․ փոխակերպում

● Դերբայական դարձվածի կետադրությունը

● Մեջբերվող ուղղակի և անուղղակի խոսք․ փոխակերպում

● Ուղղակի խոսքի կետադրությունը

● Ներգործական և կրավորական կառույցներ․ փոխակերպում

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1․ Տրված նախադասությունների կապական կառույցները փոխարինել

հոլովաձևերով։

2․ Կազմել վարչական տեքստ դերբայական դարձվածներով, դրանք փոխարինել

երկրորդական (ստորադաս) նախադասությամբ։։

3․ Ստեղծել պատմական տեքստ բարդ ստորադասական նախադասություններով։

4․ Կազմել գործնական գրություններ կրավորական նախադասություններով։

5․ Ստեղծել տեղեկատվական նյութ՝ ռեպորտաժ՝ կիրառելով դերբայական

դարձվածներ։

6․ Ստեղծել գովազդ՝ զուգահեռաբար գործածելով բառեր և դրանց փոխարինող

դարձվածքներ։

7․ Շարադրել և վերարտադրել փոքրիկ պատմվածք՝ հագեցած երկխոսություններով։

8․ Տեքստի ուղղակի խոսքերը դարձնել անուղղակի։

9․ Վերապատմել սիրելի կինոնկարը՝ կիրառելով անուղղակի խոսք։

10․ Գրական որևէ երկից ընտրել և ներկայացնել երկխոսություններ։

11․ Կազմակերպել էքսկուրսիա որևէ պատմական վայր, հանդես գալ որպես

էքսկուրսավար՝ խոսքում կիրառելով անուղղակի և ուղղակի խոսք։

12․ Կազմել քրեական գործ՝ հագեցած դերբայական դարձվածներով․ այդ

նախադասությունները փոխարինել բարդ նախադասություններով։

13․ Կատարել փոքր տեքստերի թարգմանություն՝ կիրառելով մեջբերվող խոսք։

14․ Կետադրել դերբայական դարձվածով հարուստ տեքստը, բացատրել

կետադրությունը։

15․Կազմել երկխոսություն վերջերս տեղի ունեցած մշակութային կարևոր

միջոցառման վերաբերյալ, կետադրել, ներկայացնել։

16․ Կազմել ծավալուն խոսք՝ բարդ բառերը փոխարինելով կայուն բառակապակցություններով։ 17․ Ստեղծել գրական տեքստ՝ լայնորեն կիրառելով դարձվածքներ, ըստ անհրաժեշտության դրանք փոխարինել բառերով։

ԹԵՄԱ 3-ՏԵՔՍՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

● Տեքստը՝ որպես լեզվական միավոր

● Տեքստի մասերը՝ սկզբնամաս, հիմնամաս, ավարտամաս (առաջաբան, հիմնական մաս, վերջաբան)

● Պարբերությունը՝ որպես տեքստի նվազագույն միավոր

● Տեքստի վերնագիր, ծանոթություններ, ցանկեր, հավելվածներ, ամփոփումներ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Շարունակել պատմությունը՝ վերնագրելով այն։

2. Վերադասավորել տեքստը՝ ըստ տրված պարբերությունների։

3. Իմաստային կապերի հիման վրա առանձնացնել տրված տեքստի պարբերությունները։

4. Կազմել շարադրանք նախօրոք տրված վերնագրով կամ թեմայով։

5. Ստեղծել գրական տեքստ տրված բառերով և արտահայտություններով։

6. Գրել վերլուծական շարադրություն հանձնարարված գրական տեքստի վերաբերյալ։

7. Գրել նկարագրական-բնութագրական շարադրանք հասարակական որևէ գործի մասին։

8. Կազմել տեղեկատվական տեքստ՝ կիրառելով տրված բառերն ու արտահայտությունները։

9. Գրել էսսե տրված պլանի համաձայն։

10. Գրել ազատ էսսե երիտասարդությանը հուզող հարցերի շուրջ։

11. Ընտրել դարձվածքով, թևավոր խոսքով, շրջասույթով ձևավորված վերնագրեր տրված

տեքստի համար։

12. Ստեղծել գովազդային տեքստ՝ զուգահեռաբար կիրառելով ժամանակակից

տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։

13. Գրել ժողովրդին ուղղված կոչ, ուղերձ երևակայական աղետից հետո կամ ընթացքում։

14. Գրել ոչ գրական տեքստ բնապահպանական կամ սոցիալական թեմայով։

15. Կազմել ռեպորտաժ որևէ իրադարձության վերաբերյալ

ԹԵՄԱ 4- ՊԱՏԿԵՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

● Պատկերավորման միջոցներ՝(մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, խորհրդանիշ և այլն)

● Արտահայտչական միջոցներ (կրկնություն, աստիճանավորում, հակադրություն և այլն )

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1․ Տրված տեքստը հարստացնել կամ փոխարինել տարբեր մակդիրներով։

2․ Տրված տեքստը հարստացնել համեմատություններով և փոխաբերություններով։

3․ Գրել մակդիրներով հարուստ փոքրիկ բանաստեղծություն։

4․Տրված տեքստում առանձնացնել պատկերավորման միջոցները, նույն տեքստը հարստացնել

պատկերավորման միջոցներով։

5․ Տրված տեքստում առանձնացնել արտահայտչական միջոցները, հարստացնել տեքստը այլ

արտահայտչական միջոցներով։

6․ Գրել գրական ոչ ծավալուն տեքստ (պատմվածք, ակնարկ, նովել)՝ կիրառելով

պատկերավորման և արտահայտչական միջոցներ։

7․Գրել ելույթ՝ կիրառելով պատկերավորման և արտահայտչական տարբեր միջոցներ,

ներկայացնել այն։

8․ Նկարագրել արվեստի սիրելի գործը՝ օգտագործելով պատկերավորման և արտահայտչական

միջոցներ։

9․ Պատկերասրահում հանդես գալ որպես էքսկուրսավար և պատկերավորման միջոցների լայն

կիրառությամբ ներկայացնել հայտնի նկարիչների կտավներ։

10․ Թարգմանել տրված տեքստը՝ փորձելով պահպանել և փոխանցել պատկերավորման և

արտահայտչական միջոցները․խոսքի գեղագիտությունը։

11․ Ստեղծել փոքրիկ բեմադրություն՝ հարուստ պատկերավորման և արտահայտչական

միջոցներով։

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Շաբաթական 2 դասաժամ, տարեկան 34 դասաժամ

ԹԵՄԱ 1- ՈՃԵՐ

  • Առօրյա-խոսակցական ոճ
  • Հրապարակախոսական ոճ
  • Գեղարվեստական ոճ
  • Վարչական ոճ
  • Գիտական ոճ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Տրված տեքստում ցույց տալ առօրյա-խոսակցական ոճին բնորոշ բառային, դարձվածային և քերականական իրողություններ։
  2. Տրված տեքստում գտնել հրապարակախոսական ոճին բնորոշ բառային, դարձվածային և քերականական իրողություններ։
  3. Կարդացած գրականությունից բերել առօրյա-խոսակցական ոճին բնորոշ օրինակներ, դրանք ներկայացնել երկխոսությամբ։
  4. Շարադրել հրապարակախոսական ոճով խոսք հանրային հնչեղություն ունեցող թեմայով։
  5. Գրել որևէ մրցույթում հաղթող մասնակցի ելույթը և ներկայացնել։
  6. Կազմակերպել բանավեճ՝ կիրառելով հրապարակախոսական ոճին բնորոշ իրողություններ։
  7. Կազմել երկխոսություններ՝ կիրառելով առօրյա-խոսակցական ոճին բնորոշ լեզվական միջոցներ։
  8. Գրավոր խոսքը ենթարկելով որոշակի փոփոխությունների՝ դարձնել առօրյա- խոսակցական ոճին բնորոշ տեքստ։
  9. Փոխակերպել նույն տեքստը խոսքի տարբեր ոճերով և հաղորդել լսարանին։
  10. Ստեղծել գովազդ առօրյա-խոսակցական ոճով։
  11. Գրել զեկուցում հանձնարարված թեմայով։
  12. Տրված տեքստում գտնել գիտական ոճին բնորոշ բառային և քերականական իրողություններ։
  13. Տրված տեքստում գտնել վարչական ոճին բնորոշ բառային և քերականական իրողություններ։
  14. Համեմատել տրված գիտական և գեղարվեստական ոճերով տեքստերը, նշել տարբերությունները։
  15. Կազմակերպել դերախաղ «Դատական նիստ»՝ կիրառելով վարչական ոճին բնորոշ իրողություններ։
  16. Կազմակերպել փոքրիկ ելույթներ տարբեր բնագավառների տերմինների կիրառությամբ։
  17. Օգտագործելով միջազգային տերմիններ՝ կառուցել խոսք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ։
  18. Տրված տեքստերում առանձնացնել հեղինակներին բնորոշ ոճական
  19. առանձնահատկությունները։
  20. Ստեղծել երկխոսություն տվյալ իրադրությանը համապատասխան։
  21. Հորինել տարբեր ժանրերով (հեքիաթ, առակ, պատմվածք, բանաստեղծություն) ստեղծագործություններ՝ կիրառելով գեղարվեստական ոճին բնորոշ առանձնահատկություններ։

ԹԵՄԱ 2-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Դիմում
  • Ինքնակենսագրություն
  • Անձնական նամակ, էլեկտրոնային նամակ
  • Բացատրագիր
  • Տեղեկանք
  • Ստացական, լիազորագիր
  • Երաշխավորագիր
  • CV(ռեզյումե, կենսագրական տվյալների ամփոփագիր)

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

  1. Գրել դիմում դպրոցի տնօրենին որոշակի հարցով։
  2. Գրել դիմում սպորտային կամ այլ տեսակի մրցումների մեկնելու թույլտվության համար։
  3. Կազմել ինքնակենսագրություն։
  4. Գրել էլեկտրոնային նամակ դպրոցական համայնքին որևէ հետաքրքիր առիթով։
  5. Գրել անձնական նամակ ընկերոջը/ազգականին։
  6. Գրել նամակ՝ պատմելով հետաքրքիր իրադարձության մասին։
  7. Գրել նամակ՝ զարմացնելով հասցեատիրոջը։
  8. Գրել նամակ՝ նկարագրելով կատարած կամավորական աշխատանքի մասին։
  9. Ընթերցել հայտնի մարդկանց նամակներից, ներկայացնել նամակի կառուցվածքը, վեր հանել անձնական նամակի առանձնահատկությունները։
  10. Գրել բացատրագիր դասերին կամ որևէ միջոցառման չմասնակցելու համար։
  11. Մասնակցել էլեկտրոնային փոխադարձ նամակագրությանը։
  12. Գրել տեղեկանք որևէ վայրում աշխատելու կամ սովորելու վերաբերյալ։
  13. Կազմել ստացական որևէ հաստատությունից իրեր կամ գումար ստանալու մասին։
  14. Շարադրել երաշխավորագիր դասընկերոջ մասին։
  15. Գրել լիազորագիր որոշակի իրավական գործողություններ կատարելու թույլտվության
  16. մասին։
  17. Գրել երաշխավորագիր ենթադրյալ աշխատողի կամ ուսանողի մասին։
  18. Կազմել սեփական CV-ն։
  19. Տրված ինքնակենսագրությունը դարձնել CV:
  20. Կազմել CV արտասահմանում ուսումնառելու, նոր աշխատանք գտնելու կամ որևէ մրցույթի
  21. Գրել պաշտոնական/հիմնավորող նամակ ըստ պահանջի

ԹԵՄԱ 3-ՈՃԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Գաղափար ոճի հատկությունների մասին
  • Ոճի հատկությունների տեսակներ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1․ Առանձնացնել տեքստում առկա ոճական հատկությունները։

2․ Տրված տեքստը ենթարկել փոփոխությունների․ սեղմել կամ ընդարձակել։

3․ Կազմել տեղեկատվական տեքստ՝ կիրառելով ոճական համապատասխան

հատկություններ՝ պարզություն, ճշգրտություն։

4․ Ստեղծել գիտական ոչ ծավալուն տեքստ՝ կիրառելով ոճական համապատասխան

հատկություններ՝ ճշգրտություն, բովանդակայնություն, կանոնավորություն։

5․ Գրել ելույթ՝ կիրառելով ոճական համապատասխան հատկություններ՝

բազմազանություն, պատկերավորություն, հուզականություն։

6․ Գրել գրական ոչ ծավալուն տեքստ (պատմվածք, ակնարկ, նովել)՝ կիրառելով ոճական

համապատասխան հատկություններ՝ հուզականություն, պատկերավորություն։

7․ Ստեղծել բեմագիր (սցենարի) ըստ կյանքից վերցված փաստի կամ գրական երկի՝

կիրառելով ոճական համապատասխան հատկություններ՝ արտահայտչականություն,

հուզականություն և այլն։

ԹԵՄԱ 4-ԳԻՏԱԿԱՆ ՇԱՐԱԴՐԱՆՔ

● Գիտական շարադրանք

● Գիտական շարադրանք գրելու սկզբունքները

● Գիտական շարադրանքի լեզուն

● Գիտական տեքստի վերնագիրը, ծանոթագրություններ, ցանկեր, հավելվածներ, ամփոփումներ

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Տրված գիտական տեքստում առանձնացնել ներածությունը, հիմնական մասը և

վերջաբանը/եզրակացությունը։

2. Պարբերություններն այնպես դասավորել, որ ստացվի տրամաբանական

հաջորդականություն ունեցող տեքստ։

3. Համեմատել գիտական և գեղարվեստական փոքրածավալ տեքստերը, նշել

տարբերությունները։

4. Համացանցից գտնել գիտահանրամատչելի հետաքրքիր տեքստ և նշել

տարբերությունները բուն գիտական տեքստից։

5. Կազմել գիտական տեքստ նախօրոք տրված քայլաշարով։

6. Առաջ քաշել դրույթ, հիմնավորել փաստարկներով, մատնանշել աղբյուրները։

7. Հենվելով առաջադրված աղբյուրների վրա՝ գրել գիտական շարադրանք

համապատասխան հետազոտական հարցի շուրջ։

8. Նախօրոք ձեռք բերած փաստական նյութի, եղած կարծիքների ուսումնասիրության

հիման վրա ստեղծել գիտական շարադրանք հրատապ լուծում պահանջող խնդրի

շուրջ։

9. Գրել գիտական շարադրանք՝ պահպանելով տեքստի կառուցվածքը՝ ներածություն,

հիմնական մաս և վերջաբան/եզրակացություն։

10. Ստեղծել գիտական ոչ ծավալուն տեքստ բնագիտական որևէ թեմայով։

11. Գրել գիտական փոքրածավալ տեքստ տեխնոլոգիական որևէ նորարարության մասին։

12. Գրել փոքրածավալ գիտական շարադրանք տրված տերմիններով։

13. Նախօրոք գրված գիտական փոքրիկ աշխատանքի վերաբերյալ պատրաստել և

ներկայացնել բանավոր զեկուցում։

14. Կազմակերպել բանավեճ որևէ հիմնախնդրի շուրջ՝ կիրառելով համապատասխան

տերմիններ։

15. Կազմել գիտական շարադրանքին անհրաժեշտ հավելվածներ, ցանկեր,

ծանոթագրություններ։

Ծրագրի կատարողականը՝  տես այս հղումով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s