Ս. Ներսես Շնորհալին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում՝ 2022-2023 թթ. երկամյակի համար։ Այս տարի մեկնարկելու է Ներսես Շնորհալուն նվիրված միջոցառումների շարք, որը շարունակվելու է 2023-ի ընթացքում՝ ընդգրկելով Եվրոպան և աշխարհի տարբեր երկրներ:
Ուսումնասիրություն
«Ներսես Շնորհալի. Հոգևոր Հայաստան» նախագծի մեկնարկը՝ հունիսյան ճամբարային լեզվագործունեություն
Նախ առանձին ջոկատներում սովորողները փորձեցին ուսումնասիրել՝ օտարալեզու համացանցում որքանով է ներկայացված մեր Ներսես Շնորհալին։ Պարզվեց՝ Շնորհալին հիմնականում ներկայացված է Վիքիպեդիայի օտարալեզու էջերում։
Շնորհալու մասին համեմատաբար շատ նյութեր գտնվեցին իտալերեն, ֆրանսերեն և պարսկերեն կայքերում, իսկ անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ ավելի քիչ են։ Շնորհալու մասին տեղեկություններ չհաջողվեց գտնել թուրքալեզու համացանցում, թեև նա ստեղծագործել է ներկայիս Թուրքիայի տարածքում՝ Կիլիկիայում։
Ճամբարի օրերին փորձեցինք հասկանալ նաև, թե նախագիծը որքանով կարող է հետաքրքրել Կրտսեր դպրոցների սովորողներին։ Աշոտ Տիգրանյանի առաջարկով և խորհրդով եղանք Արևմտյան դպրոցում, Արմինե Աբրահամյանի ջոկատում։ Սովորողները կարդացել և բավական աշխույժ ու ակտիվ ներկայացրին Ներսես Շնորհալու հանելուկները։
Դիտարկում-առաջարկ
Նախագծի ընթացքում զարմանքով նկատեցինք, որ հայալեզու համացանցում չկան, բացակայում են Ներսես Շնորհալու շարականների mp3 տարբերակները։ Եթե անգամ ժամանակին դրանք եղել են համացանցում՝ մասնավորապես mskh-ի Ձայնադարանում, ապա այսօր, չկան՝ ջնջվել են։
Լավ կլիներ՝ Ներսես Շնորհալու հոգևոր երգերի փաթեթ ստեղծվեր։
Սիրով ներկայացնում ենք «Ներսես Շնորհալի. Հոգևոր Հայաստան» նախագծի նախապատրաստական փուլի արդյունքները։
Օտարալեզու Ներսես Շնորհալի
- անգլերեն (Իրինա Ապոյան և ընկերներ)
- իտալերեն (Մարիամ Սարդարյան և ընկերներ)
- ֆրանսերեն (Կարինե Թևոսյան և ընկերներ)
- իսպաներեն (Ռուզան Սարգսյան և ընկերներ)
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին նախագծի մեկնարկին։
Ներսես Շնորհալու մասին՝ Դպիրում։
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան