Հայոց լեզվի ընտրությամբ գործունեության ծրագիր

2021-2022 ուսումնական տարի

11-րդ դասարանի համար

Նախատեսվում է շաբաթական 4 ժամով (136 ժամ)

Դասընթացը 11-րդ դասարանում կազմակերպվում է որպես սովորողի

  • գրավոր և բանավոր խոսքի մշակում
  • մտքի և գործունեության ազատության զարգացում

Դասընթացի բաղկացուցիչ մոդուլներ

  • Քերականություն։ Հիմնական դպրոցում անցածի կրկնություն` խոսքի շարահյուսական և ձևաբանական վերլուծության միջոցով
  • Հայոց լեզվի պատմություն. հնչյունական օրենք. գրապայքար, դրա ժամանակակից դրսևորումը
  • Ժամանակակից հայերենում բառօգտագործման, ձևաբանական, շարահյուսական տարածված սխալները
  • Խոսքի հատվածներ` նկարագրություն, դիմանկար, համեմատություն, վերլուծություն, եզրակացություն (հետևություն), զրույց (գրավոր, բանավոր)
  • Տեղեկատվական խոսք
  • Վերլուծություն-քննարկում-բանավեճ
  • Սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագիծ
  • Թարգմանություն․ սովորողի ընտրությամբ տնային աշխատանքային նախագծեր

Սովորողի աշխատանքի բովանդակությունը

  1. Տեքստային աշխատանք, այդ թվում՝
  • գրական ընթերցանություն (հայ գրականություն, արտասահմանյան գրականություն)
  • մեկնաբանություն-վերլուծություն-քննարկում՝ գրական ստեղծագործության
  • սեփական տեքստի ստեղծում
  • թարգմանություն
  • խմբագրում, սրբագրում

Ծրագրի իրականացում

Ծրագրի բաղկացուցիչ ուսումնական մոդուլների հերթականությունը պայմանական է:

Ծրագրի բովանդակային միջուկ

Թեմա 1. Լեզվաբանություն

Լեզվաբանության բաժինները։ Հայոց լեզվի մասին նախագիտելիք. հնդեվրոպական լեզվաընտանիք, հայոց լեզուն՝ որպես ինքնուրույն ճյուղ, հայոց լեզվի զարգացման փուլերը։

Թեմա 2. Քերականություն

Քերականության բաժինները. դրանց կապը միմյանց հետ։ Հնչունաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, հնչյունափոխություն։ Օրինաչափություններ և բացառություններ։ Ուղղագրական սխալների հավանական աղբյուրները։

Թեմա 3. Բառապաշար

Բառապաշարի շերտերը՝ հնաբանություններ, նորաբանություններ, բարբառներ, ժառգոն, արգո, փոխառյալ բառեր, օտարամուտ բառեր։ Մենիմաստ, բազմիմաստ, համանուն բառեր։ Հոմանիշներ, հականիշներ։ Կայուն կապակցությունները (դարձվածքներ, շրջասություններ, թևավոր խոսքեր և այլն) ՝ որպես բառային միավորներ։

Թեմա 4. Ձևաբանություն

Խոսքի մասերը. քերականական իմաստ և վերաբերություն արտահայտող խոսքի մասեր։ Դրանց քերականական կարգերը, կիրառությունը խոսքի մեջ։

Թեմա 5. Շարահյուսություն

Նախադասություն, խոսք, տեքստ։ Նախադասության տեսակները, պարզ նախադասության անդամները, դրանց կապակցումը, կետադրությունը։ Դերբայական դարձված, դրա ոճական կիրառությունը։ Բարդ նախադասության տեսակները։ Համազոր նախադասություններ, դրանց կապակցման միջոցները։ Գերադաս և ստորադաս նախադասություններ։ Երկրորդական նախադասության շարահյուսական պաշտոնը։ Երկրորդական նախադասության հոմանիշությունը դերբայական դարձվածին։ Ներգործական և կրավորական կառույցի նախադասություններ։ Նխադասությունների տեսակներն ըստ երանգի։ Գրավոր և բանավոր տեքստերի մեջ նախընտրելի կառույցներն ըստ խոսքի նպատակի։

Թեմա 6. Տեքստ

Կառուցվածքը, հիմնական գործառական ոճերը։ Գեղարվեստական և գիտական տեքստերի տարբերությունը։ Հրապարակախոսության առանձնահատկությունները։ Խոսքի նպատակահարմարություն և դրա ընտրությունը։ Տարբեր ոճերի տարրերի նպատակային կիրառությունը միևնույն խոսքում։

Առաջարկվող ուսումնական նախագծեր

  • նախագծեր ըստ ուսումնական օրացույցի
  • հայոց լեզվի ֆլեշմոբերի մասնակցություն
  • թարգմանական նախագծեր
  • նախագծեր ըստ սովորողների նախաձեռնությունների

Առաջարկվող նախագծերի արդյունքում՝

  • թարգմանական նյութեր
  • բանավոր քննարկումներ
  • գրավոր վերլուծություններ
  • մեդիաընթերցումներ

Գործունեության գնահատում

Գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Դասընթացի գնահատումը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը։

Նունե Մովսիսյան

Հայոց լեզվի ընտրությամբ գործունեության ծրագիր: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s