Ապրիլ
1. Անտիկ հեղինակները, փառաբանելով Էգեյան ծովում գտնվող Սամոս կղզու արգավանդությունը, հավատացնում էին, որ այնտեղ ամեն ինչ կա, անգամ` թռչնի կաթ: Ի՞նչ դարձվածք է առաջացել այս հավաստումից, և ի՞նչ իմաստ է արտահայտում այն:
Պատասխան` Ծտի կաթ՝ «Չճարվող, հազվագյուտ մի բան»
2.«Արշակ և Շապուհ» վիպասքում և Ավ. Իսահակյանի «Հայրենի հողը» բալլադում ընդգծվում է մի գաղափար, որի մարմնավորումը հունական դիցաբանության մեջ Անթեյն էր: Ի՞նչ գաղափար է դա:
Պատասխան` Մայր հողի ուժը
3. Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է հատվածը և պատմական ո՞ր անձի մասին է գրում Հ. Թումանյանը:
Պատասխան` Գրիգոր Լուսավորիչ
4. Զանգեզուրի գետերից մեկը սկիզբ է առնում Մեղրու լեռների արևելյան մասից և թափվում Արաքսը: Գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է Բասուտ անունով, այժմ պաշտոնապես կոչվում է Ծավ գետ: Ո՞ր ստեղծագործության մեջ է հիշատակվում այս գետը:
Պատասխան` «Ալպիական մանուշակ»
5. Ո՞վ է «Տաղ անձնական» բանաստեղծության հեղինակը», իսկ «Տաղ անանձնական» բանաստեղծության հեղինա՞կը: Եթե դեռ չես կարդացել, համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, կարդա` նշելով հեղինակին:
Պատասխան` Վահագն Դավթյան
6. Ի՞նչ հնչյունափոխություն կա լրամաս բառում, իսկ լրահոս բառո՞ւմ:
7. Համացանցի օգնությամբ փորձիր պարզել աքսեսուար բառի հայերեն տարբերակը: Իսկ դու ի՞նչ բառ կառաջարկեիր:
8. Համացանցի օգնությամբ փորձիր պարզել բանաստեղծական ինչ հատկանիշներ են բնորոշ`
- հայրեն
- գանձ
- տաղ
10. Ի՞նչ տառ տեղադրենք, որպեսզի բացատրությունը ճիշտ լինի:
մույ- (կ, թե՞ թ)-հենասյուն
նշ-ար (խ, թե՞ տ)-վիրաբուժական դանակ
շաղա- (խ, թե՞ փ)-գայլիկոն