Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն

Ծրագիրը

Դեկտեմբերի 1-20

Հնչյունաբանություն-վարժ․ 74-84-Հայոց այբուբենի տառերի թվային արժեքը

Մաշտոցյան գրի ստեղծումից հետո հայերեն տառերն օգտագործվել են նաև իբրև թվարժեքներ: Այդ տառ-թվերով են ստեղծվել միջնադարյան Հայաստանի ճշգրիտ գիտություններին վերաբերող բոլոր գրքերը: Հայերեն 36 տառերը գրվել են 9-ական տառ պարունակող 4 շարքով, որոնք համապատասխանորեն նշանակում են միավորներ, տասնավորներ, հայրուրավորներ և հազարավորներ:

Այս 36 տառերի զուգորդմամբ կարելի է գրել 1-ից մինչև 9999 բոլոր ամբողջ թվերը, օրինակ. ծա = 51, ռջղ = 1990, քջղթ = 9999: Հետագայում հայկական այբուբենում ավելացված օ տառը նշանակել է 10000: Մեծ թվերի համար հայերենն ունեցել է հատուկ անվանումներ և պայմանանշաններ: Օրինակ, 10000-ն անվանել են բյուր և նշանակել ^, որը դրվելով տառաթվանշանի վրա, այն մեծացրել է 10000 անգամ:

Այսպես՝  ^                    ^                      ^                        ^

ա = 10000    բ = 20000     ժ = 100000     ք = 90000000

Նոյեմբերի 9-30

Հնչյունաբանություն-վարժ․ 50-80

Դինո Բուցատի «Երգ Պատերազմի»-քննարկում

Գրականություն-«Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն» նախագիծ

Հոկտեմբերի 15-31

Ինքակրթության նախագծեր

Հնչյունաբանություն. ուղղագրություն և ուղղախոսություն-վարժ. 30-50

Ընթերցանություն-Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոն

Հիսուսի առակները

Հիսուսի ուսուցումները

  • Ընտրիր որևէ միտք, ձևակերպում կամ նախադասություն և գրավոր վերլուծիր՝ վերաբերմունք արտահայտելով։

Հոկտեմբերի 6-14

Ինքակրթության նախագծեր

Հնչյունաբանություն. ուղղագրություն և ուղղախոսություն-վարժ. 25-30

Վիլյամ Սարոյան «Պատերազմը»

Հարցեր և առաջադրանքներ

  • Դու ի՞նչ ես հասկանում պատերազմ ասելով, իսկ խաղաղությո՞ւն:
  • Քո կարծիքով ի՞նչ է սերը:
  • Երբ և ինչու են մարդիկ և ժողովուրդները սկսում ատել միմյանց:
  • Ի՞նչ ընդհանուր բաներ ունեին Հերմանն ու Գրիգորը:
  • Ինչպե՞ս ես հասկանում վերջին նախադասությունը: Գրավոր ներկայացրու հասկացածդ:

«Կոմիտասյան օրեր կրթահամալիրում» նախագծից ընտրիր և կատարիր առաջադրանքներից առնվազն երկուսը։

Սեպտեմբերի 29-հոկտեմբերի 1

Ինքակրթության նախագծեր

Հնչյունաբանություն. ուղղագրություն և ուղղախոսություն-վարժ. 20-25

«Կոմիտասյան օրեր կրթահամալիրում» նախագծից ընտրիր և կատարիր առաջադրանքներից առնվազն երկուսը։

Սեպտեմբերի 22-24

Քերականության բաժինները. ձևաբանություն և շարահյուսություն

Հնչյունաբանություն. ուղղագրություն և ուղղախոսություն-վարժ. 1-10

Օլգա Տոկարչուկ-Նոբելյան բանախոսություն

Համացանցի օգնությամբ փորձիր պարզել` ով է բանախոսության հեղինակ Օլգա Տոկարչուկը:

Բանախոսությունից ընտրիր որևէ միտք և փորձիր ներկայացնել քո կարծիքը` համաձայնությունը կամ անհամաձայնությունը:

Վերլուծիր հետևյալ նախադասությունը` հիմնավորելով կարծիքդ: «Պատումի մշտական թիրախն իմաստն է: Նույնիսկ եթե դա ուղղակիորեն է արտահայտվում, կամ նույնիսկ, երբ միտումնավոր հրաժարվում է իմաստ փնտրել և կենտրոնանալով ձևի վրա՝ փորձարկումներ է անում որոնման նոր ձևերի»:

Սեպտեմբերի 15-17

Մայրենիի ֆլեշմոբ

Թեմա 1. Լեզվաբանություն

Հայոց լեզվի մասին նախագիտելիք. հնդեվրոպական լեզվաընտանիք, հայոց լեզուն՝ որպես ինքնուրույն ճյուղ, հայոց լեզվի զարգացման փուլերը։

Ուսումնասիրություններ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s