Գործունեության գնահատման գործիքակազմ

Գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով:

Ըստ այս համակարգի` ընդհանուր հանրակրթության համար սովորողին տրվում է նվազագույն գնահատանիշ, իսկ երկրորդ և երրորդ մակարդակների համար` առավելագույն:

ԱՌԱՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿ-Ընդհանուր հանրակրթություն4-6 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը` քերականական վարժությունների և գրականագիտական առաջադրանքների կատարում։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ-Հեղինակային կրթական ծրագիր. 7-8 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը կատարելուց բացի խոսքի մշակման աշխատանքի ապահովում`

  • նախագծային աշխատանքի մասնակցություն
  • լրատվություն, կայքի, բլոգի համար նյութի ստեղծում
  • այլալեզու ԶԼՄ-ներից թարգմանություն
  • ձայնանյութ, տեսանյութի ստեղծում
  • ինքնակամ ընթերցանություն, վերլուծություն։

ԵՐՐՈՐԴ ՄԱԿԱՐԴԱԿ-Ինքնակրթություն. 9-10 միավոր

Գործնական քերականության, գրական ընթերցանության նվազագույն պարտադիր մասը և խոսքի մշակման աշխատանք կատարելուց բացի ապահովում է նաև`

  • նախագծային աշխատանքի արդյունավետ մասնակցություն. նախագծի ղեկավարում
  • արդյունավետ բլոգավարություն. ստեղծագործական բլոգի ղեկավարում
  • ուսումնասիրություն, հետազոտական աշխատանք

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Գնահատման գործունեության ներկա համակարգը ենթադրում է կառուցողական ուսուցում` շեշտը դնելով ոչ թե գնահատանիշի, այլ գործունեության շարունակական գնահատման վրա: Կիսամյակային, տարեկան գնահատման մեջ արտացոլվում է սովորողի ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը, ներառյալ` ուսումնական արձակուրդների ընթացքում կատարածը:

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s