Կարդում ենք Թումանյան (նախագիծ)

«Կարդում ենք Թումանյան» նախագիծ

Ընթերցանության նյութեր. հոդվածներբանաստեղծություններ

Ծանոթանալ «Հովհաննես Թումանյան» մեկնարկային մեդիափաթեթին, ուշադիր կարդալ նյութ կամ նյութեր, գրավոր կամ բանավոր ներկայացնել դասարանում: Անգիր հանձնարարվող նյութեր. Քառյակներ

Նպատակը՝ ստեղծագործությունների միջոցով  բացահայտում ու ճանաչում ենք Հ. Թումանյանին:

Խնդիրները՝

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում

Նախագծային թեմատիկ ուղղություններ՝

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու

Ակումբային, անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ

  • Թումանյանի հոդվածների կենդանի և առցանց քննարկումներ. որքանո՞վ են արդիական նրա հասարակական-քաղաքական հայացքները
  • Թումանյանական կերպարների վերլուծություն
  • Հայրենիքի, ազատության, սիրո, երջանկության՝ թումանյանական մեկնաբանությունները
  • Իմաստասիրական միտքը Թումանյանի քառյակներում
  • Թումանյանի ամենահերոսը
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Իմ (մեր) Թումանյանը (հարցազրուցներ, գրավոր ու բանավոր վերլուծություններ)

Ընթերցանության նյութեր. հոդվածներբանաստեղծություններ

Հոդվածների վերլուծությունների ընդհանուր ուղղությունները`
  • Թումանյանի հոդվածների արդիականությունը
  • Ազգային հոգեբանությունը Թումանյանի հոդվածներում
  • Ազգային կենսափիլիսոփայության թումանյանական բանալիներ

Դառնացած ժողովուրդ

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 բառ, այսինքն՝ բնութագրեք տեքստի թեման մեկ բառով։
  •  Գտե՛ք տեքստի բովանդակությանն առավել համապատասխանող 1 նախադասություն, այսինքն՝ բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը մեկ նախադասությամբ։
  • Գտե՛ք տեքստում մի գաղտնիք, բանալի, այն, առանց որի տեքստը կզրկվեր իմաստից:
  • Կարդում ենք գտած բառը, նախադասությունը, բանալին և հիմնավորում

Մի՞թե դժվար է

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ ես կարծում` լինել առանձին կարծիքի ու համոզմունքի և հարգել իրար ու նույնիսկ միասին ուրախանալը անկարելի՞ բան է։
  • Խնդրում եմ հիշել կոնկրետ դեպք` վերջին անգամ երբ եք սրտանց ուրախացել ձեր կողքինի ուրախությամբ: Դե, ասեք է, մեծ-մեծ խոսում եք էլի…

Ձևն ու հոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ եք կարծում, այսօր գերակշռողը ձևն է, թե՞ բովանդակությունը: Ինչո՞ւ ես այդպես կարծում, փորձիր կարծիքդ հիմնավորել:

Հայի ոգին

Հարցեր և առաջադրանքներ

  • Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր հոգի և ոգի բառերը:
  • Քո կարծիքով՝ ո՞րն է հայ ժողովրդի ոգին և ի՞նչ է ուզում նա։
  • Ո՞րն է քո հոգին և ի՞նչ է ուզում նա:
  • Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:

 Մեծ ցավը

Հարցեր և առաջադրանքներ

  • Կարդացե՛ք տեքստը:
  • Բնութագրեք տեքստի թեման երկու բառով։
  • Բնութագրեք տեքստի գլխավոր ասելիքը երկու նախադասությամբ։
  • Կարդում ենք գտած բառերը, նախադասությունները և փորձում հիմնավորել։
  • Նյութի բովանդակությանը հավատարիմ մնալով՝  համակարգչային նկարչական որևէ ծրագրով փորձիր նկար պատրաստել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s