Հունվարի 15
9-12-րդ դասարաններ
Առաջադրանքներ
- Ո՞րը լեզու չէ՝ հայերեն, թայերեն, ճայերեն,բայերեն:
(թայերեն՝ սիամերեն, ճայերեն՝ մանջուրական լեզու):
- Մեկ տառի փոփոխությամբ ստացիր վսեմ բառի հականիշը:
Պատասխան` նսեմ
- Խաղողի և դաղձի ո՞ր մասը վերցնեմ, որ աղցանը համով ստացվի:_
Պատասխան` աղ
- Ո՞ր բառն է նշանակում «տրամադրությունը մի քիչ լավացած, փոքր—ինչ արբեցած»՝ տանձ-տանձ, դեղձ-դեղձ, թե՞…
Պատասխան` ծիրան-ծիրան
- Ո՞րը պարան չէ՝ չվան, ճոպան,մառան,առասան, կառան:
Պատասխան` մառան
6.Տրված նախադասություններից որո՞ւմ միայն մեկ գոյական կա:
Շուտով այս ամպը պիտի իջնի սարի վրայով:
Մի տխուր լռություն էր իջել մեռնող անտառի վրա:
Նա վեր կացավ և մոտեցավ անծանոթ մարդուն:
Երևանի փողոցներում տիրում էր տոնական տրամադրություն:
7.Նշված նախադասություններից որո՞ւմ հոգնակի թվով դրված բայ կա: Դուրս գրիր այդ բայը:
Հին արկղերի մեջ գիրք փնտրելիս հանկարծ հայտնաբերեցի կորած թղթապանակը:
Չեմ կարողանում հասկանալ՝ այս փոքրիկ արարածները ինչո՞վ են սնվում այս չոր անապատում:
Գյուղ տանող միակ ճանապարհը անցնում էր սարերով:
Վաղորդյան աղջամուղջին անտառը լցվեց քնքուշ զեփյուռի շնկշնկոցով:
- Նշվածներից ո՞րը կապույտ չէ՝ լալ, լաջվարդ,բոսոր, մոսմոռ, լազուր:
Պատասխան` բոսոր
- Ինչպե՞ս են կոչում`
Ճապոնիան
Հոլանդիան
Իսլանդիան
Պատասխաններ`
Ճապոնիա-ծագող արևի երկիր
Հոլանդիա- վարդակակաչների երկիր
Իսլանդիա-սառցի և կրակի երկիր
- Ո՞րն «ընտանիքի» անդամ չէ՝ հոգեբան, հոգեվերլուծաբան, հոգաբարձու, հոգեգար:
Պատասխան` հոգաբարձու («հոգ» արմատն է)
- Զանգեզուրի գետերից մեկը սկիզբ է առնում Մեղրու լեռներից և թափվում է Արաքսը: Գրավոր աղբյուրներում այն հիշատակվում է Բասուտ անունով, այժմ պաշտոնապես կոչվում է Ծավ գետ: Ո՞ր հեղինակի ո՞ր ստեղծագործության մեջ է հիշատակվում այս գետը:
Պատասխան` Ակսել Բակունցի «Ալպիական մանուշակ»