Մայիսի 17-ին` ժամը 14.00-15.00
Մայիսյան հավաք 14. պրեզենտացիա
Կլոր սեղան-հավաքի ամփոփում. «Սեբաստիա» համերգասրահ
Հավաքից հավաք
2018-2019 ուստարվա արդյունքների ամփոփում
- Մայիսյան ամենամյա 14-րդ հավաք-մայիսի 13-17
- Ժամանակակից հոգևոր ընթերցումներ-մայիսի 6-12
- Բլեյան կրթական ցանցի ներկայացում-մայիսի 2-6
- Կարդում ենք Համո Սահյան-ապրիլի 15-28
- Արևմտահայ պոեզիայի ընթերցումներ-ապրիլի 14-24
- Քրիստոնեական-մշակութային նախագծեր-ապրիլի 1-21
- Հայ-վրացական մշակութային կամուրջներ-ապրիլի 8-14
- Երևան-Աշտարակ. կրթական կամուրջներ-ապրիլի 1-21
- Ապրիլ ամսվա հայերենի ֆլեշմոբ-ապրիլի 12
- Նախագծերով ուսուցման ստուգատես-ապրիլի 1-5
- «Ուսումնական արձակուրդ»-մարտի 25-30
- Միջմշակութային հաղորդակցություն-փետրվարի 25-մարտի 22
- «Կարդում ենք Չարենց»-մարտի 4-մարտի 22
- «Մայրենի լեզվի օրեր»-փետրվարի 18-մարտի 15
- «Կարդում ենք Թումանյան»-փետրվարի 11-մարտի 1
- Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս-փետրվարի 8-15
- Բառարանընթերցման ֆլեշմոբ-փետրվարի 7
- Քրիստոնեական խորհուրդներ. մկրտություն-հունվարի 14-26
- Հունվարյան նախագծային ճամբար-հունվարի 8-25
- Սուրբծննդյան ծեսը Արատեսում-հունվարի 6
- Ձմեռային ընթերցումներ-դեկտեմբերի 3-20
- Ավարտական առաջին շրջան. ամփոփում-դեկտեմբերի 10-19
- Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն-նոյեմբերի 5-9
- «Ես եմ» ավարտական նախագիծ-նոյեմբերի 12-22
- Նոյեմբեր ամսվա հայերենի ֆլեշմոբ-նոյեմբերի 16
- «Զարմանալի աշուն» նախագիծ-նոյեմբերի 12-30
- Կոմիտասյան օրեր՝ հոկտեմբերի 1-5
- Միջմշակութային հաղորդակցություն-հոկտեմբերի 8-12
- Գրաբարի օրեր. թարգմանչաց տոն՝ հոկտեմբերի 8-19
- Նախագծային ուսուցման շաբաթ` հոկտեմբերի 22-26
- Անկախության օրվա իմ պատկերացումները-սեպտեմբերի 10-20
- Երևան-Ստամբուլ. կրթական կամուրջներ-սեպտեմբերի 3-7
Հոդվածներ
- Քրիստոնեական-մշակութային բաղադրիչով նախագծերը կրթահամալիրում
- Հայոց լեզվի, գրականության դասավանդումը 9-րդ դաս.-ում
- «Հայ եկեղեցու պատմության» մեր այլընտրանքը
- Կամավորական գործունեությունը` «Սովորող-սովորեցնող» նախագծի զարգացում
- Ավագ դպրոց. մարտահրավերներ և զարգացում
- Կապադովկիա, Կեսարիա, Կիլիկիա
- Հեղինակային կրթական ցանցեր
«Թարգմանություններ» բաժինը` «Հայկական կակաչ» կայքում
Ուսումնական ճամփորդություններ
- Չարենցի քաղաքում Չարենցի հետ
- Թումանյանական ֆլեշմոբ Երևանում
- Տոնակատարություն Արարտյան Հայրապետական թեմում
- Առավոտը Հանրայինում. Հանրային ռադիոյի եթերում
- Մկրտության ծես Ս. Աննա Կաթողիկե եկեղեցում
- Սուրբծննդյան ծեսը Արատեսում, Նորավանքում
- Ուխտագնացություն Էրգիր. հաշվետվություն
- Ուխտագնացություն Էրգիր. Նարեկացու, Քուչակի հետքերով
- Ուսումնական ճամփորդություն Էրեբունի թանգարան
- «Երևան ջան» համերգ-նախագիծը Ազգային ժողովի բակում
- Երևանի ս. Աննա եկեղեցի. խնկարկում Ազնավուրի հիշատակին
- «Կոմիտասով Վայոց ձոր». Եղեգնաձոր, Արատես, Եղեգիս
- Գիտելիքի և դպրության օրը Մատենադարանում
- Ճամփորդություն-ընթերցողական նախագիծ Սևանում
Կրթահամալիրային նախագծեր
- Կրթահամալիրային նախագծերով ապրիլին կատարված աշխատանք
- Կրթահամալիրային նախագծերով մարտին կատարված աշխատանք
- Կրթահամալիրային նախագծերով հունվար-փետրվարին կատարված աշխատանք
- Կրթահամալիրային նախագծերով դեկտեմբերին կատարված աշխատանք
- Կրթահամալիրային նախագծերով նոյեմբերին կատարված աշխատանք
Անդրադարձ տիար Բլեյանի «Որ թասը թասին խփելը գա…» գրին
Փաստի արձանագրում 1
Առաջին հայացքից թվում է, որ նման տարողունակ հաշվետվություն գրելու համար ժամեր, եթե չասեմ` օրեր են պետք: Պետք է կենտրոնանալ, փորձել հիշել ուսումնական պարապմունքների ընթացքում ինչ նախագծեր ես կազմել-մշակել, փորփրես սովորողների բլոգները, գտնես-հավաքես այս կամ այն նախագծի արդյունքները: Համաձայնեք` ժամանակատար աշխատանք է: Սակայն պատկերը միանգամայն փոխվում է, երբ գիտես, որ քեզ հարկավոր տեղեկություններն արդեն կան` տեղադրված են բլոգի համապատասխան մեդիադարակներում:
Հարկավոր է ուղղակի դարակներից հանել անհրաժեշտ տեղեկությունները, միավորել, մի քիչ տեսքի բերել և ամեն ինչ պատրաստ է: Ընդ որում, պատրաստ է հաշված րոպեների ընթացքում: Հաշվել եմ` Հավաքից հավաքի համար ինձնից պահանջվել է ընդամենը 5-ից 7 րոպե:
Փաստի արձանագրում 2
Երկրորդ բացահայտումը առավել քան զարմանալի կարող է թվալ, բայց դա էլ է փաստ: «Հավաքից հավաք»-ում ներկայացված աշխատանքի մոտավորապես 70-80 տոկոսը իրականացվել է դպրոցում` ուսումնական պարապմունքների ընթացքում և դպրոցում ունեցած իմ ազատ ժամերին: Օրվա վերջում` արդեն տանը, ընդամենը ինչ-ինչ շտկումներ և սրբագրումներ են կատարվում:
Եթե նախագիծ, ուրեմն` արդյունք
Կա արդյունք` կա նախագիծ, չկա արդյունք` չկա նախագիծ: Ցանկալի արդյունք ստանալու համար կարևորում եմ, թե որքանով է տվյալ նախագիծը համապատասխանում սովորողի նախասիրություններին և հետաքրքրություններին: Հակառակ դեպքում` նախագիծը պարտադիր կերպով փոփոխության է ենթարկվում. ոչ թե սովորողը պետք է նախագծին հարմարվի, այլ նախագիծը` սովորողին:
Նախագծային` անհատական կամ խմբային աշխատանքը փոխարինում է տնային աշխատանքին: Ասել է թե` տնային աշխատանք, որպես այդպիսին, չի տրվում: Սովորողի նախասիրությամբ իրականացվող նախագծերը իրականցվում են ինչպես տանը, այնպես էլ դպրոցում` ուսումնական պարապմունքների ընթացքում: Նախագծի արդյունքները սովորողները պարբերաբար ներկայացնում են: Աշխատանքներն ավարտելուց հետո` արդյունքները կցվում են նախագծին: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կցված արդյուքներով նախագիծն ավելի ամբողջական, ներկայանալի տեսք է ունենում և կատարված գործունեությունն էլ ավելի հասկանալի, շոշափելի, դիտարկելի է դառնում:
Պարապմունքի նկարագրություն
Պարապմունքի սկզբի 5 րոպեն սովորողին ներկայացվում է, թե ինչի պիտի արվի: Այնուհետև տրվում է 20-ից 25 րոպե` աշխատանքն ավարտելու համար: Պարապմունքի վերջին 10-15 րոպեն նախատեսված է նյութը բլոգում տեղադրելու և հղումը ուղարկելու վրա: Ստանալուն պես կատարվում է նյութի ընդհանուր խմբագրում: Սովորողը ծանոթանում է իր կատարած ուղղագրական և կետադրական սխալներին, շտկում է և տեղյակ պահում: Դրանից հետո նոր միայն ընդունվում է աշխատանքը:
Նրանք, ովքեր չեն հասցրել պատրաստել նյութը, ուղարկում են ավարտելուն պես` օրվա ընթացքում: Նրանք, ովքեր չեն ավարտել շաբաթվա համար նախատեսված անելիքը, ուղարկում են շաբաթվա վերջում` շաբաթ-կիրակի օրերին: Լինո՞ւմ են սովորողներ, ովքեր այդպես էլ չեն ուղարկում: Իհարկե, լինում են:
Այս ամենի արդյունքում ունենք այն, ինչ այսօր ունենք` շուրջտարյա նախագծեր:
Նունե Մովսիսյան