Քրիստոնեական-մշակութային բաղադրիչով նախագծեր

Հոդված

Կրթահամալիրում իրականացվող քրիստոնեական-մշակութային նախագծերը կամ այն նախագծերը, որոնք ունեն նման բաղկացուցիչ, ըստ էության, տարրալուծված են հանրակրթական  տարբեր առարկաներից իրականացվող գործունեության ամենատարբեր ոլորտների մեջ: Դա կարող է լինել ուխտագնացությունների և հայրենագիտական ճամփորդությունների մի մաս, կարող է դառնալ մայրենի լեզվի և երաժշտության, հայ ժողովրդի պատմության և հայրենագիտական նախագծերի բովանդակային բաղկացուցիչ: Միով բանիվ` կրթահամալիրում հոգևոր կրթությունը իրականացվում է նախագծային աշխատանքի միջոցով:

Փորձենք պարզել, թե ինչպես կարող են քրիստոնեական-մշակութային բաղադրիչ ունեցող նախագծերը դառնալ հայոց լեզվի, գրականության առարկայի բաղկացուցիչ:

Նման նախագծերը, նախ և առաջ, պետք է դիտարկել որպես ամենատարբեր գրաբար տեքստեր կարդալու և հասկանալու տեսանկյունից: Գրաբար տեքստերը կարող են լինել ինչպես կտակարանային ընթերցումներ, այնպես էլ  հին և միջնադարյան դասական գրականության նմուշներ:

Դրանք «Ուսումնական ժամերգություն» նախագծի հոգևոր երգերի տեքստերն են. եկեղեցում երգելուց առաջ հարկ է, որ սովորողը կարդա և հասկանա իր ասելիքը:

Քրիստոնեական-մշակութային բաղադրիչ են նաև եկեղեցական տոները, որոնք սովորողները ուսումնասիրում են մայրենիի ուսումնական պարապմունքների ընթացքում:

Ինչպես մյուս, այնպես էլ քրիստոնեական-մշակութային նախագծերը ձևավորվում են ըստ սովորողների ունեցած հետաքրքրությունների և նախասիրությունների: Մի դեպքում դրանք կարող են լինել կտակարանային ընթերցումները և վերլուծությունները, մյուս դեպքում` քրիստոնեական ուղղվածություն ունեցող ֆիլմերի դիտումն ու ​երաժշտությունը (այն էլ` ռոք երաժշտությունը), սովորողների մի խումբ նախընտրում է թարգմանել քրիստոնեական առակներ, մյուս խումբը` գրաբարյան և միջնադարյան գրական ընթերցումները: Կարևորվում է նաև հոգևորականների հետ հանդիպումները, զրույցներն ու քննարկումները:

Կարևորն այն է, որ սովորողն իր կամքով և ցանկությամբ, իր նախասիրությունների և հետաքրքրությունների միջոցով առնչվի քրիստոնեական արժեհամակարգին, փորձի հասկանալ և գիտակցել քրիստոնեական գաղափարախոսությունը, ինքնուրույն հայտնագործի և գտնի քրիստոնեական արժեքները` հայ եկեղեցու խորհուրդներն ու հայ առաքելական եկեղեցու տոները, Հիսուսի առակներն ու սուրբ պատարագի բովանդակությունը:

Խնդրեմ`

Տարիներ շարունակ գործող Կանթեղ քրիստոնեական  բլոգը ( Մանե Գևորգյան և ընկերներ) այսօր արդեն փորձում է համակարգել կրթահամալիրում «Հոգևոր Հայաստան» մեգանախագծի կողմից իրականացվող քրիստոնեական-մշակութային` հիմնականում երաժշտական և ընթերցողական նախագծերը: Անցնող ուսումնական տարում հետաքրքիր զարգացումներ են նկատվում նաև «Երգ Երգոց» նախագծի գործունեության մեջ (Միլենա Մարկոսյան և ընկերներ): Հավելեմ` սովորողները ծանոթանում են նաև ժամանակակից հոգևոր գրականությանը, փորձում են վերլուծել:

Քրիստոնեական-մշակութային նախագծերը, թերևս, այն նախագծերն են, որոնք հարցում ուսուցիչը պետք է առավել քան ճկուն և համբերատար լինի, նրբանկատություն և զգուշավորություն ցուցաբերի: Մի բան հստակ է` նման նախագծերում պետք է բացառել որևէ պարտադրանք: Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ պարտադրանքը և քրիստոնեությունը իրար հետ կապ չունեցող իրողություններ են:

Կարծում եմ` քրիստոնեական-մշակութային նախագծերի դեպքում շարունակականություն ապահովելու համար հարկավոր է փնտրել-գտնել ոչ ստանդարտ ձևեր և միջոցներ, օրինակ` կարելի է «թեքել» նախագիծը, որպեսզի սովորողը չձանձրանա իր սկսած գործից կամ ժամանակավորապես դադար տալ, բայց ոչ երբեք ստիպել կամ պարտադրել: Եվ, եթե բժշկության հանրահայտ «Մի՛ վնասիր» կարգախոսը կարելի է հանգիստ տարածել մանվավարժության վրա, ապա այն, առավել քան, վերաբերում է քրիստոնեական-մշակութային նախագծերով աշխատող ուսուցչին և սովորողին:

Նունե Մովսիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s