Մայրենիի դասավանդողների վերապատրաստման մոդուլի նախագիծ
Հնարավոր մասնակիցներ` ՀՀ մարզերի, Արցախի, Վրաստանի հայոց լեզվի, գրականության ուսուցիչներ, մայրենիի սփյուռքահայ ուսուցիչներ
Քառօրյա վերապատրաստման նպատակը`
- ծանոթացնել հեղինակային կրթական ծրագրի բովանդակային առանձնահատկություններին
- իրականացնել բլոգային և նախագծային ուսուցում
- բացել խմբային բլոգ-ամսագիր
Անհրաժեշտ ուսումնական միջավայր
- թվային անհատական գործիքներ
- պրոյեկտոր
Աշխատակարգ
Առաջին օր-թեմա` հեղինակային կրթական ծրագիր. առանձնահատկություններ
- մեդիակրթություն
- բլոգավարություն
- նախագծային աշխատանք
Մեդրակրթության, բլոգավարության, նախագծային աշխատանքի հանրագումար`
- մանկական և պատանեկան ամսագրեր
«Դպիր» մանկավարժական հանդեսին՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ
- ընդհանուր ծանոթություն «Դպիր» մանկավարժական հանդեսին. բաժիններ
- մանկավարժական մոտեցումներ և մեթոդական մշակումներ
- Դպիրը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ ուղեցույց
Օր երկրորդ— թեմա` բլոգային ուսուցում, խմբային բլոգի բացում
Բլոգային ուսուցում, բլոգները` կրթական գործիքներ
Բլոգը դասավանդողի և սովորողի գործիք
Բլոգը ինքնակրթության կազմակերպիչ
Հիմնական նյութեր` Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Technorati-աշխարհի առաջին բլոգները
Ինչու՞ բլոգային ուսուցում
- հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ
- դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
- ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:
- ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:
Օր երրորդ— թեմա՝ նախագծային ուսուցում, նախագծին ներկայացվող պահանջներ- (PPT տարբերակ)
Նախագծին ներկայացվող պահանջներ
- նախագիծը պիտի ունենա թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
- աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
- աշխատանքի վերջնաժամկետ
- ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)
- ստեղծական (ստեղծագործական)-օրինակ՝ «Լապտեր» պատանեկան ամսագիր-
- տեսական (տեղեկատվական)- օրինակ՝ «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ
- գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)
Հիմնական նյութեր` Նախագծային ուսուցման մեթոդ
Օր չորրորդ-թեմա` պատանեկան ամսագրեր. բովանդակային առանձնահատկություններ
- փակ համակարգից (դպրոց, դասարան, պատ) անցում բաց համակարգի (համացանց)
- թեմատիկ բազմազանություն. վերլուծություններ, թարգմանություններ, ձայնանյութեր և այլն
- անհատականացված ուսուցում. իրական և շոշափելի արդյունք
- սովորողի զարգացման աճի դիտարկման բառացիկ հնարավորություն. թափանցիկություն
- պատանեկան ամսագիրը դասավանդողին և սովորողին հնարավորություն է տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող
- պատանեկան ամսագիրը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է
- պատանեկան ամսագիրը հետադարձ կապ է ապահովում. մեկնաբանություն, խրախուսում
- պատանեկան ամսագիրը համացանցի շնորհիվ լայն լսարան է ապահովում` բերելով ճանաչում
Ինչպես հիմնել ամսագիր. ամսագիրը` մեդիանախագիծ
- նախագիծը պիտի ունենա թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
- աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
- աշխատանքի վերջնաժամկետ
- ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)
Նունե Մովսիսյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր