Հայերենի ֆլեշմոբ

Ապրիլ

  1. Գրական այդ ժանրը տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ նման ժանրով ստեղծագործել են Նահապետ Քուչակը և Գրիգորիս Աղթամարցին։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։
  • գրական որ ժանրի մասին է խոսքը
  • կարդա այդ ժանրով գրված ստեղծագործություններ և պատրաստիր ձայնանյութ

2. Ո՞ր բառերը իրենց հոմանիշները չունեն բերված քառատողում:

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազա՜ր խաշխաշ, ու գարնան օր, ու ծիածան:
ա. բիլ

բ. հրալեզու

գ. ջերմ

դ. ցնծուն

ե. խաշամ

զ. կակաչ

է. ճառագայթ

3. Նշեք, թե որ հատվածը Չարենցի որ ստեղծագործությունից է:

  •  Գիշերը չէր քնել։ — Քրքրել էր թղթերը,
    Երկար թերթել թերթերը բազմաթիվ,—
    Օրագրեր, գրքեր, ձեռագրեր,
    Գրություններ՝ մնացած դեռ Դորպատից։
  • Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
    Տարիներիս կարմիր ավազի մեջ —
  • Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ
    Զարմանալի՜ թեթև, զարմանալի՝ անդեմ՝
    Մերկության պես տկլոր ու անանցյալ․․․
  • Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
    Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
    Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
    Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։
  • Ու օրերում բազմագույն ու բազմազան
    Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,―
    Բայց աչքերը մեր ― արևներ չտեսան,
    Եվ մեր սրտերը ― լուսավոր հեռուներ։

4. Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի
համապատասխանում օրինաչափությանը:

ա. նավատորմ-որմնադիր

բ. սիրասուն-առատաձեռն

գ. ջրաման-մանրաթել

դ. փորձանոթ-նոթատետր

5. Ո՞րը գամել բառի փոխաբերական իմաստներից չէ:

ա. սևեռել հայացքը

բ. անարգանքի ենթարկել

գ. կենտրոնացնել ուշադրությունը

դ. ամրակայել հիշողության մեջ

6. Աջ սյունակից ընտրել ձախ սյունակում գրված օտարաբանությունների
համարժեքները։
կոլեկցիա     —       գրավատուն
օրիենտացիա —    ախտորոշում
տրադիցիա    —      կողմնորոշում
ստաբիլ          —       մեկնարկ
լոմբարդ         —       հավաքածու
վալյուտա     —        ավանդույթ
ստարտ         —        կայուն
դիագնոզ      —        արժույթ
դիսպետչեր    —    առևտրային
կոմերցիոն      —    կարգավար

7. Ո՞ր դարձվածքի բացատրությունն է սխալ:

ա. խունկ ծխել-ոչ տեղին մեծարել

բ. կանաչ-կարմիր կապել-զարդարել

գ. ջուրը գցել-անօգուտ վատնել

դ. ձեռքը փակ-ժլատ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s