Աշտարակի դպրոցականները կրթահամալիրում

Ապրիլի 11-ին կրթահամալիր էին այցելել Աշտարակի թիվ 1, թիվ 2, թիվ 3 դպրոցների սովորողները, Աշտարակի Ագարակ, Ոսկեվազ, Օշական գյուղերի դպրոցականները,

ինչպես նաև` «Միավորող կամուրջ» կազմակերպության անդամներ: Այցի նպատակը Զատիկի ծեսի երգերը, պարերը սովորելն էր, զատկական ծիսական պարագաներ պատրաստելը: Մեր հյուրերը մասնակցեցին նաև ծառատունկի:

Իրենց տպավորություններն են ներկայացնում Աշտարակի դպրոցականները և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները:
Ես առաջին անգամ էի այցելում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Առաջին տպավորությունս հենց սկզբից դրական էր, քանի որ մեզ հետ էին կրթահամալիրի ամենաբարի ու ամենախելացի աշակերտները։ Շրջեցինք դասարաններով, ծանոթացանք, թե ինչպես են անցնում դասերը։ Սովորեցինք երգ ու պար։ Անկեղծ ասած` ինձ շատ դուր եկավ կրթահամալիրը, նախ և առաջ նրա համար, որ աշակերտները և ուսուցիչները շատ բարի, ընկերասեր և շատ ուշադիր էին մեր նկատմամբ, իսկ հետո պետք է նշեմ, որ ամենից շատ դուր եկավ դասերի անցկացման պրոցեսը, աշխատելու ձևը և իհարկե ուսուցիչների ոգևորվածությունը, ինչը որ բացակայում է այլ դպրոցներում։
Եվ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտել ամբողջ ուսուցչական անձնակազմին`​ մեզ հաճելի ընդունելություն ցուցաբերելու համար և, իհարկե աշակերտներին` մեզ ջերմ դիմավորելու համար։
Ինձ համար շատ հաճելի էր գտնվել ձեր կրթահամալիրում, շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալ։
Ես ուզում եմ ձեզ պատմել իմ տպավորությունների մասին, որոնք ձեռք բերեցի այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Շատ հաճելի մթնոլորտ էր տիրում ամբողջ կրթահամալիրում, բոլորը շատ բարի, կամեցող մարդիկ էին։ Թե աշակերտները, թե ուսուցիչները, որոնց հետ մենք հանդիպեցինք, շատ լավ տպավորություն թողեցին: Այդ դպրոց մտնելուց, կարծում եմ ոչ ոք երբեք տխուր դուրս չի գա։ Այնքան հաճելի էր տեսնել, թե ինչպես են ուսուցիչները շփվում իրենց աշակերտների հետ, թե ինչպիսի մոտեցում են ցուցաբերում ամեն ինչին։ Երեխաները շատ անմիջական, բարի, շփվող են։ Ինձ շատ դուր եկավ նրանց վերաբերմունքը կրթահամալիրի նկատմամբ։ Հետաքրքիր էր շատ, թե ինչ կերպ են անցկացնում իրենց դասերը, ինչպես են սկսում օրը։ Պարի ու երգի դասերը, որին որ մենք ներկա գտնվեցինք և մասնակցեցինք, հիանալի ընթացավ։ Մենք շատ բաներ սովորեցինք այդտեղ։ Շատ հետաքրքիր էր տեխնոլոգիայի աշխատանքները, որոնք մենք տեսանք և նաև մի քանի բան պատրաստեցինք մեր ձեռքով։ Նույնիսկ մեր խմբում երեխաներ գտնվեցին, ովքեր ցանկություն հայտնեցին տեղափոխվել այդ կրթահամալիր։ Ես շատ կարճ ժամանակ ունեցա ուսումնասիրելու այդ կրթահամալիրը, բայց մեծ հաճույք ստացա տեսնելով այդ ամենը։ Եթե հնարավորություն ունենամ նորից այդ կրթահամալիրում հայտնվել` կփորձեմ ավելի շատ ինֆորմացիա ստանալ:
Շատ տպավորված եմ Մ.Սեբաստացի կրթահամալրի կրթական համակարգից։ ՄՍեբաստացի կրթահամալիրում շատ գովելի էր ուսուցիչ֊աշակերտ հարաբերությունները։ Տպավորված եմ ուսուցիչների անմիջականությամբբարությամբորը կարող էի ասելնաեւաշակերտների մասին։ Առանձնահատուկ շնորհակալություն ուզում եմ հայտնել այն աշակերտներին, ովքեր մեզ 
ծանոթացրին իրենց հոյակապ դպրոցին։ 
Օրվա մասին պատմող տեսանյութը և գրառումը` Մարինե Մխիթարյանի 
«Միավորող կամուրջ» ՍՀԿ -ի Արի Օշական երիտասարդական նախաձեռնության անդամները նորից կրթահամալիրում էին կրթական փոխանակման ծրագրով։ Սովորեցինք Զատիկի ծեսի ավանդական երգերը, պարերը, խաղերը, պատրաստեցինք ծեսին բնորոշ կրծքազարդեր, տնկեցինք բարեկամության ծառեր։ Սպասում ենք բոլորիդ ապրիլի 21-ին Օշականում՝ միասին տոնելու Սբ. Հարության տոնը, իրականացնելու ծիսական Զատիկ։
Հասմիկ Պողոսյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Այսօր մենք հյուրեր ունեինք Աշտարակից: Գրեթե ամբողջ օրը եղել ենք նրանց հետ։ 24 հոգանոց խմբի հետ միասին շրջեցինք մայր դպրոցում։ 
Ծանոթացանք նրանց հետ և ծանոթացրինք մեր ուսուցիչներիսովորողների հետ։ Նրանք շատ տպավորված էին։ Կողքից տեսնելով մեր ուսուցիչներին` ևս մեկ անգամ հիանում էի։ Սիրում եմ մեր դպրոցը։ 
Բոլորը ուշադիր լսում էին յուրաքանչյուր ուսուցչի։ Ես շատ հավանեցի մեր այսօրվա հյուրերին։ 
Նրանք ազատ էին, մենք հասցրեցինք նաև մտերմանալ: Արդեն որոշում ենք` երբ ենք նորից տեսնելու իրար։ 
Մենք բոլորով գնացինք քոլեջ, որտեղ և սովորեցրինք մեր հյուրերին տարբեր երգեր ու պարեր։ Փոքր ընդմիջումից հետո վերադարձանք մայր դպրոց։ Նստել էինք խոտերի վրա և տարբեր բաներ էինք պատմում: Եղանակը շատ լավն էրմենք խաղացինք և շարժվեցինք դեպի ագարակ։ 
Բոլորով նկարվեցինք: Վերջում մեր հյուրերից շատերը ասացին, որ կուզեին սովորել մեր դպրոցում։ 
Նրանք տպավորված էին, իսկ մենք կրկին`հպարտ։
Կարող եք ծանոթանալ Վերա Նարիմանյանի նյութին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Օրվա մասին պատմող նկարաշարը` Հասմիկ Պողոսյանի բլոգում
Ֆեյսբուքյան ուղիղ եթերները` Լուսինե Սարգսյանի էջից


Արդեն երկրորդ տարին է, ինչ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Արի Օշական » երիտասարդական նախաձեռնության միջև կրթական փոխանակման ծրագրի շրջանակներում Օշականում իրականացվում է Զատիկի ծես: Այս տարի Օշականի 25 հոգանոց խումբը հյուրընկալվեց կրթահամալիրում, տեղում սովորեցինք ծիսական երգերն ու պարերը, օրվան բնորոշ զարդարանքներ պատրաստելու եղանակները: Ապրիլի 21-ին Օշականի Հացեկաց հյուրատունը ընդունեց ու սիրով տրամադրեց իր տարածքը՝ ծեսի իրականացման համար: Մարինե Մկրտչյանի ուղղորդմամբ երգեցինք, պարեցինք, ներգրավեցինք տոնախմբության մասնակից հյուրերին։ Տեղում պատրաստվող
Ղափաման, թոնրի լավաշը, ձվակռիվն ամբողջացրին տոնական օրը:

Shamshyan.com-ի անդրադարձը

Irakanum.am կայքի անդրադարձը

«Միավորող կամուրջ» ՍՀԿ-ի անդրադարձը

Զատիկի մասին պատմող նյութը և տեսանյութը` Մարինե Մխիթարյանի 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s