Սուրբծննդյան ծեսի կազմակերպման նախագիծ
Նախագծի իրականացման ժամանակահատված` 2019 թվ-ի հունվարի 6
Նախագծի նպատակ` Սուրբծննդյան ծեսի կազմակերպում Արատեսում
Նախագծի ընթացք
8.00 — Մեկնում Ս. Երրորդություն եկեղեցու մոտից
10.30- Հանդիպում Արատեսի դպրական կենտրոնում
13.00- Երկու խմբերի մասնակցությամբ ուսումնական ժամերգություն Արատեսի վանքում
14։ 00-Ծիսական հյուրասիրություն, բարեմաղթանքներ, ավետիսներ, կտակարանային ընթերցում
16.00- Վերադարձ Երևան
Նախապատրաստական փուլի նյութեր`
Աստվածաշնչյան ընթերցումներ
Հայ դասական քնարերգություն
Հոգևոր ընթերցումներ
Մասնակիցներ`
- Մարիետ Սիմոնյան
- Կարինե Պետրոսյան
- Սոֆյա Այվազյան
- Ելենա Սարգսյան
- Նունե Մովսիսյան
- Մարինե Մկրտչյան
- Ստելլա Մնացականյան
- Հռիփսիմե Առաքելյան
- Սյուզի Սարգսյան
- Նունե Խաչիկօղլյան
- Անահիտ Մելքոնյան
- Ելենա Ղուլոյան
- Հասմիկ Սիմոնյան
- Սիրանուշ Թումանյան
Նախագծի արդյունքներ`
Սուրբ Ծնունդը նշեցինք Արատեսի վանքում, կատարվեց ուսումնական ժամերգություն, ավետիսներ և հոգևոր ընթերցումներ՝ Արատեսի դպրական կենտրոնի ակումբում: Դրսում տեղի ունեցավ հյուասիրություն՝ ծիսական երգ ու պարով, առաջին անգամ վառվեց դպրական կենտրոնի թոնիրը: Վերադարձանք Աստծո լույսով և օրհնությամբ, բոլորիս ուխտը ի կատար:
Պատումը, նկարաշարը և տեսանյութը` Սյուզան Սարգսյանի բլոգում
Սեբաստացիները ձմեռային Արատես դպրական կենտրոնում. տեսաշարը` Նունե Խաչիկօղլյանի
«Ուսուցչի լույս» նախագիծը շարունակվում է հունվարի 6-ին՝ Արատեսում: Առաջին ուսումնական պատարագը կատարվում է Արատեսի եկեղեցու բակում: Բոլորը մասնակիցներ են, կատարում են ինչպես հոգևոր, այնպես էլ Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: «Սեբաստացիներ» վոկալ համույթի երկու մասնակիցներով՝ ես և Սյուզի Մարգարյանն առանձին կատարում ենք Մովսես Խորենացու «Ծագումն հրաշալի» շարականը Ծննդյան Ճրագալույցի կարգից: Ուսումնական Ծննդյան պատարագը շարունակվում է Նորավանքի վանական համալիրի Սուրբ Աստվածածին և Սուրբ Կարապետ եկեղեցիներում, որտեղ կատարվում են հատվածներ Սուրբ պատարագից, Սուրբ Ծննդյան շարականներ, «Ավետիս»-ներ:
Պատումը և տեսանյութերը` Մարինե Մկրտչյանի բլոգում
Գրական ակումբի այցը պատահական չէր, նախապես որոշված էր Սուրբ Ծնունդի ծիսականությունը տանել Արատես, խոնարհված եկեղուցուն շունչ տալ հոգևոր երգերով, Ավետիսներով, կտակարանային ընթերցումներով։ Պատումը և նկարաշարը` Սոֆյա Այվազյանի բլոգում
Տեսանյութը` Մարիետ Սիմոնյանի