Հունիսի 18-22, 25-29
Նախագիծ
Մանկավարժության հունիսյան ճամբարը բաց է՝ կազմված մասնակցության հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների, «Բլեյան» բաց ցանցում մանկավարժ աշխատել ցանկացողների խառը ջոկատներից: Մանկավարժության ճամբարը կազմակերպվում է ներկայացված ուսումնական նախագծերով-նախաձեռնություններով կազմված ջոկատներով։ Մասնակցության հայտը լրացվում է երկու փուլով՝ պահպանելով խմբագրման համար տրվող հղումը։ Առաջին փուլում՝ մինչև հունիսի 8-ը, հայտատուն ներկայացնում է ջոկատի ղեկավարման, մասնագիտական զարգացման դասընթացի վարման նախագիծ։ Երկրորդ փուլում՝ հունիսի 9-15-ը հայտատուն ընտրում է ներկայացված ջոկատներից։
Մանկավարժության ճամբարի աշխատակարգ
- հունիսի 18-22՝ կրթահամալիրում.
- հունիսի 21-22՝ նաև մանկավարժական արտագնա նախագծեր.
- հունիսի 25-29՝ ուսումնական տարվա ամփոփում, 2018-2019 ուստարվա դասավանդման, կրթական ծրագրի ղեկավարման հայտերի գրանցում։
Ճամբարում գործունեության ուղղություններն են՝
- Ընդհանուր պարապմունք
- Առարկայական աշխատանք՝ 2018-2019-ի ուսումնական օրացույցի առաջարկներ, ծրագրային-մեթոդական փաթեթի մշակում, ամառային ուսումնական նախագծեր, այլ
- Բաց ցանցում միասնական ուսումնական նախագծերի մշակում՝ 2018թ. ամառային, 2018-2019 ուստարում բնապահպանական, ռազմամարզական, միջմշակութային հաղորդակցության, հայրենագիտական, գեղարվեստի, տեխնոլոգիական, երաժշտական, ազգագրական, միավորող այլ նախագծեր
- Մասնագիտական զարգացման դասընթաց, այլ ուսումնական աշխատանք
- Մարզական գործունեություն
լող
հեծանիվ
մարմնամարզություն
մարզական խաղեր - Պարտիզապուրակային աշխատանք
- Ուսումնական քայլարշավ
Ճամբարի մասնակիցն ունենում է մարզահագուստ, լողազգեստ, անհատական նեթբուք-նոթբուք կամ համարժեք այլ թվային գործիք: Անհրաժեշտության դեպքում մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի թվային միջոցներից։
Մարզերից եկողները սահմանված կարգով կարող են օգտվել կրթահամալիրի կացարաններից:
Կրթահամալիրում ճամբարի աշխատակարգ
9։00-9։45՝ ընդհանուր պարապմունք
10։00-ից՝ ուսումնական նախագծեր, մասնագիտական զարգացման դասընթացներ պարտիզապուրակային աշխատանք ըստ ջոկատների
12։30-13։00՝ ընդմիջում
13։00-15։00՝ ուսումնական նախագծեր, մասնագիտական զարգացման դասընթացներ պարտիզապուրակային աշխատանք ըստ ջոկատների
Ջոկատի ղեկավարը.
- Ներկայացնում է ջոկատի գործունեության ծրագիր, աշխատակարգ։
- Ծրագրի իրականացումը կազմակերպում է նախագծային-բլոգային ուսուցման մեթոդներով։
- Գրանցում է ճամբարին դասավանդողի մասնակցությունը։
- Ներկայացնում է ծրագրի արդյունքները։
Ջոկատի մասնակիցը.
- Իր ուսումնական բլոգում բացում է մանկավարժության ճամբարի էջ, որտեղ հրապարակում է իր գործունեության արդյունքները։
- Արձագանքում է գործընկերների գործունեությանը, մասնակցում է հեռավար-առցանց քննարկումների։
- Լուսաբանում է ուսումնական ճամբարը իր բլոգում։
- Կազմում է 2018-2019-ի աշխատանքի իր հայտը։
Դասընթացներ, պարապմունքներ, այլ ուսումնական աշխատանք
Աղբյուրը՝ Մանկավարժության կենտրոն