Օգոստոսի 31-սեպտեմբերի 2
Վերապատրաստման բովանդակային մոդուլները`
- ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ).
- նախագծային ուսուցում
- ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում
10։00-10։30՝ Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ www.mskh.am, Կրթահամալիրի օրացույց, Մեդիագրադարան, «Դպիր»
Մասնակիցների ՏՀՏ հմտությունների ստուգում, էլեկտրոնային հասցեների բացում, բլոգների բացում։
Հիմնական հղումներ
Դասավանդողի աշխատաժամանակի կառուցվածքը. հիմնական և լրացուցիչ աշխատանք
Ուսումնական բլոգ. մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներ
Ուսումնական բլոգ. սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ
2017-2018-ի համար առաջարկվող ուսումնական նախագծերի ցանկ
Նախագծի ղեկավարման հայտին ներկայացվող պահանջներ
Լրացուցիչ հղումներ
Ուսումնական պլաններով որոշված կարգեր
Նախագծային ուսուցում
Նախագծին ներկայացվող պահանջներ
- նախագիծը պիտի ունենա թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
- աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
- աշխատանքի վերջնաժամկետ
- ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)
- ստեղծական (ստեղծագործական)-օրինակ՝ «Լապտեր» պատանեկան ամսագիր-Աստղ Կիրակոսյան
- տեսական (տեղեկատվական)- օրինակ՝ «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ-Մանե Գևորգյան
- գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)
Վերապատրաստման ընթերցարան «Դպիր»
Ջոն Հոլթ «Մանկական անհաջողությունների պատճառները»
Վերապատրաստմանը մասնակցել են՝
- Սոնա Իսկանդարյան-անգլերենի, գերմաներենի մասնագետ
- Կարինե Քոչարյան -մաթեմատիկայի մասնագետ
- Դիանա Նազարյան -իրանագետ
- Քրիստինե Ղամբարյան -դիզայներ
- Լիլիթ Հակոբյան -անգլերենի մասնագետ
- Լիլիթ Համբարձումյան-երաժիշտ, խմբավար
- Արևիկ Բալջյան -դիզայներ
- Գրետա Բակունց-մաթեմատիկայի մասնագետ
- Արինե Հովհաննիսյան-անգլերենի մասնագետ
- Իվետա Հասանյան-տնտեսագետ
Հավելված
«Միտքը գաղտնիք է: Ասում են, որ մարդկանց մեծ մասը իրենց հնարավոր կարողությունների միայն փոքր մասն է օգտագործում: Եթե շարժիչի հետ համեմատենք, սեփական շարժիչի հզորության միայն 10 տոկոսն ենք օգտագործում: Ինչո՞ւ ոչ ավելի: Եվ ինչպե՞ս են որոշ մարդիկ կարողանում «պտույտներն ավելացնել» մինչև քսան-երեսուն տոկոս կամ նույնիսկ ավելի»:
Մանկական անհաջողությունների հիմնական պատճատը.
«Մեզանից շատերը թույլ են կառավարում սեփական ուշադրությունը: Մտովի շեղվում ենք աշխատանքից` դժվարությամբ դա նկատելով: Լավ աշակերտին բնորոշ հատկություններից մեկը սեփական ուղեղի վիճակը և յուրացրած նյութի աստիճանը զգալու ունակությունն է»:
Ինչո՞ւ է այդպես:
Պատճառը, թերևս, երեխաների կատարած մեխանիկական աշխատանքն է:
Ինչո՞ւ են երեխաները վատ սովորում:
Մի մասը ետ է մնում, որովհետև վախենում է, մյուսները՝ որովհետև ձանձրույթ են զգում, և երրորդները՝ որ շվարած են:
Երեխաներն ամենշատը վախենում են իրենց շրջապատող մեծահասակներին, որոնց անսահման հույսերը ամպերի նման կախված են երեխաների գլխին, անհարմար դրության մեջ գցելուց, հիասթափեցնելուց կամ զայրացնելուց:
Երեխաները ձանձրանում են, քանի որ դպրոցական առարկաները նրանց դասավանդում են շատ պարզունակ ու գորշ, և դասավանդողները հնարավորություն չունեն սահմանափակ պահանջների շրջանակից դուրս գալու դեպի երեխաների կարողությունները և տաղանդի լայն դաշտը:
Նրանք շվարած են, որովհետև դպրոցում նրանց վրա թափվող բառերի հոսքում իմաստ քիչ կա: Հաճախ արտահայտությունները հակասում են միմյանց, դպրոցում ստացած գիտելիքները հազիվ թե կարողանան շրջապատող կյանքը հասկանալուն ինչ-որ բանով օգնել: