Հունիսի 26-ին` ժամը 12:35-14:00 -3.5 դասասենյակ
Թեման` բլոգային ուսուցում
Պարապմունքի մանրամասն ծրագիր
Ծանոթություն խմբի անդամների հետ-5-10 րոպե
Հեղինակային կրթական ծրագիր. առանձնահատկություններ-5-10 րոպե
Բլոգային ուսուցում, նախագծային ուսուցման մեթոդ-5-10 րոպե
Բլոգները` կրթական գործիքներ-30 րոպե
Բլոգը դասավանդողի և սովորողի գործիք— 30 րոպե
Նաև` բլոգը ինքնակրթության կազմակերպիչ
Հիմնական նյութեր
Բլոգային ուսուցում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում»
Technorati-աշխարհի առաջին բլոգները
Իսկ ինչու՞ բլոգային ուսուցում
- Հանրակրթական հաստատությունների փակ համակարգից անցում դեպի բաց համակարգ
- Դպրոցական կայքը և ուսումնական բլոգները թե դասավանդողին և թե սովորողին հնարավորություն են տալիս բովանդակության սպառողից դառնալ բովանդակության ստեղծող:
- Ուսումնական բլոգը առցանց ուսուցման արդյունավետ գործիք է:
- Ուսումնական բլոգի օգնությամբ իրական ու շոշափելի է դառնում անհատականացված ուսուցումը:
Հունիսի 27-ին` ժամը 9:30-11:00-«Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ
Թեմա՝ նախագծային ուսուցում
Նախագծին ներկայացվող պահանջներ
- նախագիծը պիտի ունենա թեմա և ուսումնասիրման ենթակա թեմայի հետ կապված հարցադրումներ
- աշխատանքի փուլեր (նախնական պլանավորում, գործողությունների ծրագիր, ժամկետներ, միջանկյալ հաշվետվություններ)
- աշխատանքի վերջնաժամկետ
- ակնկալվող արդյունք (հրապարակախոսություն, տեսաֆիլմ, ձեռնարկ, փաթեթ, շտեմարան, հոդված, ներկայացում, և այլն)
- ստեղծական (ստեղծագործական)-օրինակ՝ «Լապտեր» պատանեկան ամսագիր-Աստղ Կիրակոսյան
- տեսական (տեղեկատվական)- օրինակ՝ «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ-Մանե Գևորգյան
- գործնական (ծեսեր-տոների կազմակերպում, պարտեզային աշխատանք, հայրենագիտական ճամփորդություններ, ռազմամարզական խաղեր և այլն)
«Դպիր» մանկավարժական հանդեսը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ հարթակ
- ընդհանուր ծանոթություն «Դպիր» մանկավարժական հանդեսին. բաժիններ
- մանկավարժական մոտեցումներ և մեթոդական մշակումներ
- Դպիրը՝ հեղինակային կրթական ծրագրի մշակման-տարածման վիրտուալ ուղեցույց
Հիմնական նյութեր
Ստարտափ գաղափարի մշակում. նախապատրաստում
Հունիսի 28-ին` 9:30-11:00- բարեկամական նախագծերի մշակում, ստեղծում
Կրթական նոր գաղափարներ․ նախագծերի (ստարտափ) ստեղծում
Հնարավոր նախագծեր. «Բարեկամություն» ճամբարի մասին հոդված «Դպիրի» համար
Պատանեկան ամսագրեր. համագործակցություն
Բարբառային պատումներ
համակարգողներ՝ Մարինե Մկրտչյան, Անի Հովհաննիսյան
վայրը՝ Արևելյան դպրոց-պարտեզ
համակարգող՝ Հասմիկ Ղազարյան
վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
- Միջին դպրոցի մուտքի ձևավորում, աֆիշայի ստեղծում
համակարգող՝ Կարինե Մացակյան
վայրը՝ Միջին դպրոցի բակ
- Թատրոնը՝ ուսումնական գործիք
համակարգող՝ Քնարիկ Ներսիսյան
վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
համակարգող՝ Նունե Մովսիսյան
վայրը՝ Տիգրան Հայրապետյան ընթերցասրահ
- Բլոգուսուցման նախագիծ
համակարգող՝ Իրինա Ապոյան, Լուսինե Բուշ
վայրը՝ Ավագ դպրոց, 3.1 դասարան
Հունիսի 26-28
Մանկավարժական նորարարության ամենամյա «Բարեկամություն» 2017 ճամբարի կազմակերպիչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը հայտարարում է ճամբարի մեկնարկի մասին։ Ճամբարը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ աջակցությամբ, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։
Ճամբարի մասնակիցները Հայաստանի, Արցախի, Վրաստանի՝ նորարարությամբ հետաքրքրվող մանկավարժական աշխատողներն են։
Ճամբարի բովանդակությունը՝
- կրթական նոր գաղափարներ․ նախագծերի (ստարտափ) ստեղծում.
- մանկավարժական նորարար փորձի ներկայացում, քննարկումներ.
- հեղինակային կրթական ծրագրով ստեղծված անընդհատ (շուրջտարյա) կրթության արդյունավետ միջավայրի, պայմանների ներկայացում, այդ թվում՝ դպրոց-պարտեզ, կրթական պարտեզ բնակելի թաղամասում, բլոգային ուսուցում, նախագծային ուսուցում.
- ամառային ուսումնական նախագծեր.
- մշակութային-մարզական պարապմունքներ, հայրենագիտական քայլարշավ Երևանում։
Հունիսի 25-ին՝ մասնակիցների ընդունում կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանում (Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝ 010 74 21 72, 094 811 858)։
Հունիսի 26-ին՝ 9։00՝ ճամբարի առաջին պարապմունքը՝ կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։
Հունիսի 28-ին՝ ժամը 12։00-14։00 – ճամբարի պաշտոնական ներկայացումը, փակումը, արդյունքների հանրայնացումը, 2018թ. ճամբարի նախապատրաստական աշխատանքների մեկնարկը՝ , կրթահամալիրի Մայր դպրոցում (Ա. Բաբաջանյան 25, հեռախոս՝ 010 74 72 46, 093 63 00 26)։
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Ճամբարի ղեկավար, կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության ղեկավար՝ Հերմինե Անտոնյան