Ուսումնական սեպտեմբեր. 9-րդ դաս.

Սեպտեմբերի 26-30

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 315, 316, 317, 318, 319, 320

Գրականություն. Կոմիտասյան օրեր

Հարցեր և առաջադրանքներ

1. Ծանոթացիր «Կոմիտաս» կայքէջին, կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:

3. Կարդա  «Բժշկություն երաժշտությամբ» և «Հայր Կոմիտասի հետմահու Գողգոթան» նյութերը և բանավոր ներկայացրու դասարանում:

4. Ծանոթացիր «Արխիվային բացահայտումներ» և «Վիլ-Ժուիֆ հոգեբուժարանի արխիվները» նյութերին, փորձիր վերաբերմունք արտահայտող տեքստ գրել:

5. Նայիր «Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ»  և «Կոմիտաս. մուլտիմեդիա» տեսանյութերը և պատմիր՝ ինչի մասին են:

6. Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և անգիր սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:

7. Ըստ նախասիրությունների՝ վերլուծիր, նկարիր, անիմացիոն փոքրիկ տեսանյութ պատրաստիր Կոմիտասի բանաստեղծությունների մոտիվներով:

Սեպտեմբերի 19-25

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 310, 311, 312, 313, 314, 315

Գրականություն

Էդմոնդո դե Ամեչիս, «Սիրտը». կատարված աշխատանքի ներկայացում

Տեքստային նյութ. Վիկտոր Համբարձումյան «Կտակ»

Հարցեր և առաջադրանքներ

1. «Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
Ինչ եք կարծում՝ ինչու է հայոց լեզվին տիրապետելը Վիկտոր Համբարձումյանը համարում երջանկություն:
2. «Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանն առանց աստղադիտակի»:
5-7 նախադասությամբ մեկնաբանիր միտքը:

Սեպտեմբերի 12-18

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Վարժ. 305, 306, 307, 308, 309, 310

  1. Տեքստային նյութ. Էդմոնդո դե Ամեչիս, «Սիրտը»

Հարցեր և առաջադրանքներ

  • Գրավոր ( 7-10 նախադասությամբ) պատմիր քո ուսուցիչներից մեկնումեկի մասին:
  • Քո ուսուցիչներից ո՞ւմ նմանեցրիր «Մեր ուսուցիչը» պատմվածքի հերոսին:
  • Քո դասարանում կամ շրջապատում կա՞ Ստրադիի նման մեկը: Պատմիր նրա մասին:
  • Ի՞նչ ասել է  հարգել ուսուցչին: Դու ինչպե՞ս ես  հարգում ուսուցիչներիդ:

Սեպտեմբերի 5-11

Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Բանավոր խոսք՝ քննարկում «Ինչպես եմ հասկացել Սարոյանի «Քո կյանքի ժամերը»

Գրավոր խոսք. «Իմ կյանքի ժամերը»

Տեքստային նյութ. Աղասի Այվազյան «Եկեղեցի», «Հավատ», էսսեներ

Բանավոր խոսք. քննարկում «Հավատի իմ ընկալումը»

Գրավոր աշխատանք. Փորձեք վերլուծել Աղասի Այվազյանի ստեղծագործությունները

Սեպտեմբերի 1-4

Մայրենի լեզու (գործնական քերականություն)-էլեկտրոնային դասագրքի ներբեռնում

Վարժ. 300, 301, 302, 303, 304, 305

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s