Սեպտեմբեր ամսվա անելիքներ. 10-րդ, 11-րդ դաս.-ներ

Սեպտեմբերի 26-30

Հայոց լեզու (գործնական քերականություն). առցանց թեստային աշխատանք. Պատասխաններ

Թեստ 1,  Թեստ 2, Թեստ 3

Գրականություն. Կոմիտասյան օրեր

  1. Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և անգիր սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:
  2. Ըստ նախասիրությունների՝ վերլուծիր, նկարիր, անիմացիոն փոքրիկ տեսանյութ պատրաստիր Կոմիտասի բանաստեղծությունների մոտիվներով:

Սեպտեմբերի 19-25

Հայոց լեզու (գործնական քերականություն). առցանց թեստային աշխատանք

Ուղղագրություն. մինչև 20-րդ թեստ.կատարված աշխատանքի ստուգում

Գրականություն

Տեքստային նյութ. Հրանտ Մաթևոսյան, մտքեր

Հարցեր և առաջադրանքներ

  • ընտրեք Հրանտ Մաթևոսյանի մտքերից որևէ մեկը, փորձեք մեկնաբանել
  • ինչպե՞ս ես հասկանում «Քո ազատության սահմանները մինչև իմ ազատության սահմաններն են…» միտքը:
  • «Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

Իսկապես, քո կարծիքով, մենք ինչով ենք լավը, կամ գուցե կորե՞լ ենք, բայց չենք գիտակցում:

Ե՞րբ է մարդը կամ հասարակությունը կորում:

Տեքստային նյութ. Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան»

Նայիր նաև ստորև ներկայացված տեսանյութը

Հարցեր և առաջադրանքներ

«Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարեւոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը: Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր»: Հրանտ Դինք

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ է պետք, որպեսզի Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր:

Ներկայացրու խնդրեմ կայուն, հզոր Հայաստանի քո տեսլականը:

Սեպտեմբերի 12-18

Հայոց լեզու (գործնական քերականություն). առցանց թեստային աշխատանք

Ուղղագրություն. մինչև 20-րդ թեստ

Գրականություն

Ընդհանուր ծանոթություն. կարրդացեք Հրանտ Մաթևոսյանի մտքերից

  • ընտրեք որևէ մեկը, փորձեք մեկնաբանել
  • ինչպես ես հասկանում «Քո ազատության սահմանները մինչև իմ ազատության սահմաններն են…» միտքը:
  • «Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

Իսկապես, քո կարծիքով, մենք ինչով ենք լավը, կամ գուցե կորե՞լ ենք, բայց չենք գիտակցում:

Ե՞րբ է մարդը կամ հասարակությունը կորում:

Սեպտեմբերի 5-11

Հայոց լեզու (գործնական քերականություն). առցանց թեստային աշխատանք

Ուղղագրություն. մինչև 10-րդ թեստ

Գրականություն

Տեքստային նյութ. Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Բանավոր խոսք՝ քննարկում «Ինչպես եմ հասկացել Սարոյանի «Քո կյանքի ժամերը»

Գրավոր խոսք. «Իմ կյանքի ժամերը»

Տեքստային նյութ. Աղասի Այվազյան «Եկեղեցի», «Հավատ», էսսեներ

Բանավոր խոսք. քննարկում «Հավատի իմ ընկալումը»

Գրավոր աշխատանք. Փորձեք վերլուծել Աղասի Այվազյանի ստեղծագործությունները

Մեկնարկային նյութ. Ֆրանցիսկոս պապի ուղերձը երիտասարդությանը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ուշադիր կարդա նյութը, առանձնացրու մտորելու տեղիք տվող հատվածները:
  2. Ֆրացիսկոս պապը ի՞նչն է համարում կյանքը կաթվածահար անելու ամենավնասակար ու նենգ տեսակ, ինչո՞ւ է այդպես կարծում: Իսկ դու ի՞նչ կարծիքի ես:
  3. «Մի այլ բան է Ճշմարտությունը: Սիրելի երիտասարդներ, մենք այս աշխարհ չենք եկել «բուծվելու», թեթև ապրելու, մեր կյանքը քնելուն հարմար բազմոց դարձնելու: Ո՛չ, մենք այլ բանի համար ենք եկել՝ հետք թողնելու համար: Շատ տխուր է կյանքով առանց որևէ հետք թողնելու անցնելը: Երբ մենք հեշտն ու հանգիստը, հարմարավետությունն ենք ընտրում, շփոթում ենք երջանկությունը սպառողականության հետ, վերջում շատ բարձր գին ենք վճարում՝ կորցնում ենք մեր ազատությունը»:

ա. համաձա՞յն ես, որ մենք աշխարհ ենք եկել ոչ թե թեթև ապրելու, այլ հետք թողնելու համար:

բ. Ի՞նչ պիտի անել երջանկությունը սպառողականության հետ չշփոթելու համար:

գ. Ի՞նչ ասել է գտնել կամ կորցնել ազատությունը:

4. Մեկնաբանեք խնդրեմ հետևյալ հատվածը. «Հիսուսին հետևելը պահանջում է քաջության մի մեծ չափաբաժին, բազմոցը քայլարշավի մի զույգ կոշիկի հետ փոխելու և դեռևս չտրորված տեղերում արահետներ բացելու պատրաստակամություն: Դեպի նոր հորիզոնները տանող արահետներ բացեք և ունակ եղեք ուրախություն տարածելու՝ ուրախություն, որը Աստծո սիրուց ծնվում և նրա ողորմածությամբ ձեր սրտերն է լցվում: Ունակ եղեք մեր Աստծո «խենթության» արահետը բռնելու, որ սովորեցնում է մեզ Տիրոջը հանդիպել քաղցյալների, ծարավների, մերկերի, հիվանդների մեջ, ինչպես նաև անախորժության մեջ ընկած ընկերոջ, բանտարկյալի, փախստականի, ներգաղթյալի ու մեր լքված հարևանների մեջ»:

5. «Դա է գաղտնիքը, սիրելի ընկերներ: Աստված մի բան է ակնկալում ձեզնից: Աստված մի բան է ուզում ձեզանից: Աստված հույս է դրել ձեզ վրա: Աստված գալիս է փլուզելու մեր սարքած բոլոր ցանկապատերը: Նա գալիս է բացելու մեր կյանքի դռները, երազանքները և բացահայտելու իրերը տեսնելու մեր ձևերը:
Աստված գալիս է բացելու այն, ինչում դուք փակված եք: Նա ոգևորում է ձեզ, որ երազեք: Նա ուզում է ձեզ հասկացնել, որ ձեր միջոցով աշխարհը կարող է փոխվել: Փաստն այն է, որ եթե դու ինքդ առավելագույնը չանես, աշխարհը երբեք չի փոխվի»:

Ինչ ես կարծում, Աստված քեզնից ի՞նչ է ակնկալում, ի՞նչ է ուզում:

6. Քննարկում. «Քաջություն ունեցեք սովորեցնելու մեզ, որ ավելի հեշտ է կամուրջներ կառուցել, քան պատեր: Եղբայրության արահետով գնալու մարտահրավեր նետեք մեզ: Կառուցեք կամուրջներ… Գիտեք, թե որն առաջին կամուրջը, որը պետք է կառուցվի: Դա կամուրջ է, որ կարող ենք այստեղ կառուցել՝ մեկնելով և բռնելով միմյանց ձեռքերը: Բռնեք միմյանց ձեռքերը: Սա եղբայրության մեծ կամուրջ է, և թող այս աշխարհի զորեղները նույնը սովորեն անել… ոչ ինչպես երեկոյան լուրերի համար նկարներում են անում, այլ իրական, ավելի մեծ ու հավերժ ձեռքսեղմումներով կամուրջներ: Թող որ այս մարդկային կամուրջը շատ շատ ուրիշ կամուրջների սկիզբը լինի: Այդ ձևով հետք կթողնվի կյանքում»:

7. «Նա, ով ճշմարտությունն է, խնդրում է ձեզ լքել մերժման, բաժանման և ունայնության արահետները»:

Ներկայացրեք ձեր կյանքի արահետները:

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

 

Սեպտեմբեր ամսվա անելիքներ. 10-րդ, 11-րդ դաս.-ներ: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s